Ավելին 4 տարի առաջ - 17:59 04-07-2022

Թուրքական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը

Թուրքական տեքստիլ ընկերությունը Ստամբուլի դատարան է ներկայացրել պարտքի վերաբերյալ հայց ընդդեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարության։ Ընկերությունը պնդում է, որ չի կարողացել ադրբեջանական կողմի գնորդից ստանալ 157 հազար դոլար՝ վաճառված գործվածքեղենի դիմաց։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ստամբուլի առաջին ատյանի 7-րդ առևտրային դատարանում քննվող պարտքի վերաբերյալ հայցի կողմերն են Öztek Tekstil Terbiye Tesisleri San. ve Тic. AŞ ընկերությունը և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ դատական վեճի հիմք դարձած հարցը կապված է 2015 թվականին կնքված պայմանագրի հետ, որով Öztek Tekstil Terbiye Tesisleri San. ve Тic. AŞ-ը 2017 թվականից պաշտպանության նախարարությանը մատակարարել է զինվորական համազգեստի համար գործվածքեղեն, սակայն վաճառված ապրանքի դիմաց գումար չի վճարվել։

Այն բանից հետո, երբ պարտքի վճարման մասին բանակցությունները արդյունք չեն տվել, թուրքական ընկերությունը դատի է տվել, որը սկսվել է մի քանի օր առաջ։ Սակայն այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի ներկայացրել իր դիրքորոշումը հայցվորի պահանջների վերաբերյալ, դատական ​​նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի կեսեր։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը