Ներքին 4 տարի առաջ - 10:43 04-07-2022

Ով է ԲԴԽ անդամի թեկնածուն․ ընտրե՞լ հերոսածին մորը, թե՞ «անեծքի տակ ընկնել»

Հուլիսի 27-ին սպասվող դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ համակարգում լուրջ խմորումներ են։ ԲԴԽ անդամ դառնալու մտադրություն ունի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի ավելի քան 25 տարվա փորձառությամբ դատավոր Նաիրա Հովսեփյանը։ Նրա թեկնածությունը ներկայացվել էր խորհրդարանին՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր դառնալու համար, սակայն իշխող քաղաքական մեծամասնությունը չընտրեց Հովսեփյանին։ Հովսեփյանը արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի մայրն է։ Հիմա Հովսեփյանը ակտիվ աշխատում է իր ընտրվելու ուղղությամբ, պոտենցիալ թեկնածուներին «չեզոքացնում»՝ ասելով․ «Դե հո իմ դեմ չե՞ք առաջադրվի»։

Այս առումով «բարոյական բարիեր» էլ կա, իսկապես դատավորների համար դժվար է որդի կորցրած կնոջ, տասնամյակների իրենց գործընկերոջ դեմ թեկնածություն առաջադրել, բայց մյուս կողմից էլ ԲԴԽ-ում այսօր համակարգի համար պայքարող դատավոր անդամ ունենալը օդ ու ջրի պես հարկավոր է, ժամանակները խառն են և խրթին, դատավորները չեն կարող իրենց թույլ տալ որևէ դատավորի հենց այնպես մեծահոգաբար գործուղել ԲԴԽ։

Ստացվել է այնպես, որ ով այլ թեկնածու առաջադրի, կդառնա սգավոր մորը չհարգող, նրա որդու հիշատակի դեմ մեղք գործող, բայց մյուս կողմից էլ՝ մեծ հարց է՝ Հովսեփյանը կկարողանա՞ այդ ծանր բեռի տակ ընկնել, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ «անեծքի» տակ չընկնելու համար այլ թեկնածու չառաջադրեն և փակ, գաղտնի քվեարկությամբ չընտրեն Հովսեփյանին՝ արդյունքում չկարողանալով ԲԴԽ անդամ ընտրել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում