Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 19:45 02-07-2022

Ով առիթ է ունեցել Թագուհի Թովմասյանի մեկնաբանությունը լսելու, կարծում եմ՝ նաև գնահատական կտա. Քրիստինե Վարդանյան

Երեկ իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը գրեց, որ հրաժարական է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ավելի ուշ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը գրեց, որ հրաժարվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիսյանը հրաժարական տվեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Բոլոր ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին զբաղեցրած պաշտոններից՝ բացի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանից, ով գրառում էր կատարել՝ հայտնելով, որ շարունակելու է աշխատել զբաղեցրած պաշտոնում։

Oragir.news-ը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ և հետաքրքրվեց՝ արդյոք ընդդիմությունը ունի հնարավորություն ընդդիմադիր պատգամավորին զրկելու զբաղեցրած պաշտոնից, եթե ոչ, կա՞ այդ հարցում օրենսդրական լուծում։

«Գործիքակազմը ԱԺ կանոնակարգը ինքը նախատեսում է, կարծում եմ՝ «Պատիվ ունեմ»-ի գործընկերները կպատասխանեն այդ հարցին, մնացած մասով ընդդիմադիր հայացքներ ունեցող մնացած հանձնաժողովի նախագահները և փոխնախագահները, ցույց տալու համար, որ այդ նպատակը երբեք ինքնանպատակ չի եղել իրենց համար, վայր դրեցին իրենց լիազորությունները»։

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ Վարդանյանն ասաց. «Երեկվա այդ ամբողջ շոուն, որ սարքեցին, մեր օրակարգում շատ փոքր տեղ ունի, ուղղակի անդրադարձանք ու անցանք, որովհետև օրակարգն է լրիվ ուրիշ, շատ ավելի կարևոր հարցերի վերաբերյալ է այդ օրակարգը։ Ով առիթ է ունեցել Թագուհի Թովմասյանի մեկնաբանությունը լսելու, կարծում եմ՝ նաև գնահատական կտա, մենք այս երկու օրվա ընթացքում լսել ենք։ Մեծ մասամբ, կարծում եմմ «Պատիվ ունեմ»-ի մեր գործընկերներն էլ, եթե հարկ գտնեն, անհրաժեշտություն համարեն, հանդես կգան լրացուցիչ մեկնաբանություններով»։

Անդրադառնալով հրաժարական ներկայացրած պատգամավորներին՝ Վարդանյանն ասաց. «Ապացուցվեց, որ մարդիկ, ընդդիմադիր ֆրակցիաները երբեք ինքնանպատակ չեն եղել, նպատակ չեն ունեցել, որ պաշտոն ստանձնեն, դրանք բոլորը միտված են եղել գործ իրականացնելու, և երբ արգելափակվում էր գործ իրականացնելը, այդ աննախադեպ ժողովրդավարական բաստիոն հռչակված պետության պատմության մեջ, և պարզապես մի հոգու կամքով ընդդիմադիր փոխխոսնակը, հանձնաժողովի նախագահը զրկվում են իրենց լիազորությունները կատարելուց, որովհետև անձնական վրեժխնդրություն, քինախնդրություն կա և իսոլիդարություն, այդ ընդհանուր գործի մնացած պատտգամավորները արձագանքում են դրան»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ