Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:58 02-07-2022

Ուկրաինան Թուրքիայից պահանջում է կալանել Բերդյանսկից դուրս բերվող հացահատիկով նավը. դեսպան

Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ խնդրելով կալանել «Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավը, որը նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո և տեղափոխում է Բերդյանսկից դուրս բերվող ուկրաինական հացահատիկ, հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

«Օկուպացված Բերդյանսկից «Ժիբեկ Ժոլի» նավը մտել է Կարասու նավահանգիստ։ Գլխավոր դատախազության գրասենյակի նամակի հիման վրա դիմել ենք թուրքական կողմին՝ ձեռնարկելու համար անհետաձգելի միջոցներ։ Գոյություն ունի լավ հաղորդակցություն և սերտ համագործակցություն Թուրքիայի Հանրապետության իշխանությունների մարմինների հետ։ Համոզված եմ, որ ընդունված որոշումները կկանխեն Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտելու փորձերը»,- գրել է նա Facebook-ում՝ տեղադրելով նավի լուսանկարը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս