Ներքին 4 տարի առաջ - 23:54 01-07-2022

Անհոգ և երջանիկ. ԱԺ նախագահը` 50 cent-ի համերգին

Աշխարհահռչակ ռեփ կատարող 50 Cent-ը Հայաստանում է, ով Հրազդան մարզահամերգային համալիրում քիչ առաջ համերգային մեծ ծրագրով հանդես եկավ։ Oragir.news-ը հետևել է հայտնիների ինստագրամյան սթորիներին՝ պարզելու, թե ովքեր են ներկա եղել։

Քաղաքում, երիտասարդների լեզվով ասած, մեծ «իվենթներ» գրեթե բաց չթողնող ԱԺ նախագահը նույնպես մասնակցել է համերգին, ինչը պարզ է դառնում իր «սթորի»-ից, որը պահպանվում է 24 ժամ։ ԱԺ նախագահը, ով հաճախ է մոռանում իր կարգավիճակը, հավանաբար վերհիշելով ոչ վաղ անցյալում իր՝ չստացված իրավաբանից «Սիթի FM» կայանում «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիոնախագծերը վարող, չի «կտրվում» երաժշտական աշխարհից։

Էժանագին սերիալներում ու տեսահոլովակներում նկարահանվող Աժ նախագահը չի զիջում դիրքերն իր «երաժշտասեր» գործընկերներին՝ DJ Էդուարդ Աղաջանյանին և նախկին ռադիոհաղորդավար Լուսինե Բադալյանին (Լուլու)՝ պարբերաբար հիշեցնելով իր «երաշժտական ճաշակի» ու անհոգության մասին։

Ամեն բան այլ կլիներ, եթե ճակատագրական չլիներ այժմ, օրինակ՝ Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանին հանձնելու ճակատագիրը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը