Խոսք Ներքին 4 տարի առաջ - 19:05 01-07-2022

Թուրքական կողմն անկեղծ չէ․ թուրքագետը՝ Ռուբինյան-Քըլըչ հանդիպման մասին

«Հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում, կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- Oragir.news-ի հետ զրույցում Վիեննայում տեղի ունեցած՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպուման մասին ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Թուրքագետը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջ ծավալվում է ՌԴ-ԱՄՆ մրցակցություն, թե ով պետք է տիրի այդ գործընթացի նախաձեռնությանը. «Ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ին անցնի նախաձեռնությունը, ՌԴ-ի դիրքերը Հարավային Կովկասում էլ ավելի կթուլանան։ Հակառակ պարագայում՝ ԱՄՆ-ն կզրկվի Հարավային Կովկաս վերադառնալու հնարավորությունից։

Իսկ 44-օրյա պատերազմի միջոցով ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահող երկրներին փաստի առաջ է կանգնեցրել։ Հետո բերեց և ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայեց, այնինչ փաստաթղթում նախատեսվում էր միջազգային խաղաղապահ ուժեր»։

Հարցին, թե ինչ օգուտ կտա հայկական կողմին հանդիպումը, թուրքագետն ասաց, որ հայկական կողմի համար հանդիպումը որևէ օգուտ չի բերելու, որովհետև առաջին և երրորդ հանդիպումներին արդեն Ռուբինյան –Քլըըչ կողմերը ստորագրել են համատեղ համաձայնագիր, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացքը պետք է զարգանա առանց որևէ նախապայմանի, քանի որ այդ ստորագրությունը կողմերին միջազգայնորեն պարտավորեցնում է։ Թուրքիան, նախապայման առաջարկելու փոխարեն, հորդորում է ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր ստորագրել՝ տարածաշրջանում կայունության հաստատման համար. «ՀՀ-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը միջազգային ընդգրկում չունի, երկկողմ գործընթաց է, Ադրբեջանն այնտեղ որևէ տեղ չունի։ ՀՀ-ն Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կկնքի Ադրբեջանի՞, թե՞ Վիետնամի հետ՝ դա Թուրքիային չի վերաբերում։ Թուրքական կողմն անկեղծ չէ, եթե անկեղծ լիներ, այս գործընթացը չէր ծավալվի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ, այլ Թուրքիան հարաբերություններ կհաստատեր ՀՀ-ի հետ, կնշանակվեին դեսպաններ, իսկ սահմաններն ինքնըստինքյան կբացվեին։ Առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման բացված սահմանները կարող են նույն հեշտությամբ փակել»։

Թուրքագետի խոսքով՝ անկեղծություն ակնկալել գրեթե անհնար է, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության հաշտության պայմանագրի կնքումը Թուրքիային չի վերաբերում, որով Ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնահարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումով՝ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին է վերաբերում, ոչ թե ՌԴ-ին։

«Մեծ բան չի կարելի ակնկալել, որովհետև ոմանք Թուրքիայի դերը ՀՀ-ում չափից ավելի գերագնահատում են, ոմանք էլ ասում են, որ եթե ՌԴ-ն չլինի, ապա Թուրքիան Հարավային Կովկաս կգա ։ Եթե կարգավորվի Ղարաբաղյան հիմնահարցը, Թուրքիան չի կարող հարավային Կովկաս գալ, հո չի՞ կարող ոտնահարել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը։ Պուտինն իհարկե, կարող է, տականք են»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից