Այսօր հայտնի դարձավ, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է:
Ստեղծված հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։
Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման՝ օենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Ռ. Վարդազարյանը 2021թ. փետրվարի 20-ին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022թ. հունիսի 20-ին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց։
Oragir.news-ը ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեց, թե ինչպես է մեկնաբանում հանձնաժողովի որոշումը, ասաց` ինքը դրան չի ծանոթացել. «Հիմա տեղս մի քիչ անհարմար է, որեւէ մեկնաբանություն չունեմ էս պահին։ Կկարդամ, կծանոթանամ, կխոսենք»։