Ուժեղ քամու և անձրևի պատճառով Ասկերանում ավերածություններ են եղել
Հունիսի 29-ի երեկոյան Ասկերանի շրջանում տեղացած անձրևի և ուղեկցող ուժգին քամու հետևանքով, ավերածություններ են տեղի ունեցել շրջանի Ռև, Խրամորթ, Խնձրիստան և Նորագյուղ համայնքներում։
Նշված բնակավայրերում պոկվել են մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքները, վնասվել էլեկտրալարերը, այգիներն ու բերքատու ծառերը։