Ներքին 4 տարի առաջ - 17:42 29-06-2022

Երևանում ջրագիծ անցկացնելիս բանվորները հայտնաբերել են ռումբի նմանվող կասկածելի իր

Երեւանում այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 14։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան փողոցի 48/1 տան մոտակայքում բանվորները ջրագիծ փորելիս ռումբի նմանվող կասկածելի իր են հայտնաբերել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ԱԻՆ սակրավորական խումբը, ինչպես նաև Արաբկիրի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի թիվ 2 խմբի հրշեջ փրկարարները:

Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները:

Սակրավորները կասկածելի իրը տեղափոխեցին անվտանգ վայր՝ հետագա ոչնչացման համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը