Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 13:43 29-06-2022

Երևի դա հին բան է, ես կփոխեմ. Քաջարանի համայնքապետի թեկնածուն՝ ՀՀԿ-ից դուրս գալու և «Հանրապետություն» ցուցակով առաջադրվելու մասին

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Քաջարան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին, ընտրացուցակը կգլխավորի Վարդան Գևորգյանը:

Օragir.news-ը կապ հաստատեց Վարդան Գևորգյանի հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության ցուցակով իր առաջադրմանը, ասաց. «Այո՛, ես առաջադրվել եմ «Հանրապետություն» կուսակցությունից համայնքի ղեկավար կամ ավագանու ցուցակը գլխավորող»,- ասաց Գևորգյանը։

Պատասխանելով մեր այն դիտարկամանը, որ Վիքիպեդիայում նշված է, որ նա անդամակցում է «Հանրապետական» կուսակցությանը, թյուրըմբռնում է՝ ինչպես է առաջադրվում «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, Գևորգյանն ասաց. «Երևի դա հին բան է, ես կփոխեմ, ես 2016 թ․-ից դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Հանրապետական» կուսակցությանը»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը, համայնքապետ չընտրվելու, մեծամասնություն չկազմելու դեպքում համագործակցելու է արդյոք իշխանության հետ, Գևորգյանն ասաց. «Կան բաներ, որոնք թերևս հստակեցման փուլում են։ Այդ հարցերին ես ավելի հանգամանալից կպատասխանեմ 10 օրից։ Դեռևս երկու օր է, ինչ առաջադրման հայտարարությունը տարածվել է»։

Մեր դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ներկայիս ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը տարիներ առաջ իրեն վաղաժամկետ փոխգնդապետի կոչում էր շնորհել, հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ է ընդդիմադիր գործչի հետ, Գևորգյանն ասաց. «Ես պատերազմի իմ բոլոր ընկերների հետ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, այդ մարդկանց հետ պատերազմել ենք, մենք հաղթանակած բանակի սպաներ ենք, չկա որևէ.... , քաղաքական հայացքները մնում են քաղաքական կուլիսների հետևում, քաղաքական տարբեր ակունքներում, ես չեմ կարծում, որ հարաբերությունները պայմանավորված են միայն քաղաքական ենթատեքստով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում