Ավելին 4 տարի առաջ - 19:29 28-06-2022

«Ֆորտ Բոյարդ» հեռուստաշոուում կենդանի վագրեր այլևս չեն լինի


«Fort Boyard» հեռուստաշոուի ֆրանսիական տարբերակի հաջորդ եթերաշրջանում, որը կմեկնարկի հուլիսի սկզբին, կենդանի վագրեր չեն լինի: Հունիսի 24-ին այս մասին գրել է Huffington Post-ի ֆրանսիական տարբերակը։

Fort Boyard-ը նկարահանող Adventure Line Productions ստուդիան դեռ 2022 թվականի փետրվարին հայտարարել էր, որ շոուում հայտնվող Քաշմիր և Տոսկա վագրերը «թոշակի կանցնեն»։

Որոշում է կայացվել չփոխարինել դրանք այլ վագրերով` հասարակության «մտածելակերպի էվոլյուցիայի» պատճառով, որը ավելի շատ է սկսել մտահոգվել կենդանիների բարեկեցությամբ, հայտարարել է Adventure Line Productions-ը: Փոխարենը կենդանի վագրերը կփոխարինվեն վիրտուալ 3D մոդելներով։ Թե ինչ տեսք կունենան նրանք կարող եք տեսնել Fort Boyard-ի նոր սեզոնի թրեյլերում։

«Սկզբում մենք ցանկանում էինք օգտագործել վագրերի արխիվային պատկերները, բայց մտածեցինք, որ դա տարօրինակ կլինի հեռուստադիտողների համար, քանի որ նրանք գիտեն, որ կենդանիներն այլևս չկան», - Huffington Post-ին ասել է Fort Boyard-ի պրոդյուսեր Գիյոմ Ռամանը:

«Fort Boyard» հեռուստախաղը ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրվում է 1990 թվականից:

«Ֆորտ Բոյարդ» խաղի վագրերը հսկում էին ոսկե մետաղադրամներով գանձարանը։



Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը