Խոսք Ներքին 4 տարի առաջ - 16:40 28-06-2022

Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին. Սերժ Սարգսյան

«Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին: Այդ հարցով կարող եք դիմել ոլորտի նեղ մասնագետների, նրանք ստույգ ախտորոշումը կտան և կարծիք կհայտնեն»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել էին, թե ինչ կարծիք ունի և ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսը: «Իսկ մեր ժողովրդին կարող եմ հաստատապես ասել, որ ես անհոգնել շարունակելու եմ փաստարկված ու հիմնավոր ներկայացնել 2008-2018թթ. Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, որի վերաբերյալ մինչ այժմ իմ կողմից հրապարակային հնչեցված որևէ փաստ չի հերքվել, իսկ շատ դեպքերում՝ նաև տարբեր առիթներով հաստատվել է այդ գործընթացի մասնակիցների կողմից: Սա՝ ի տարբերություն բանակցային գործընթացը միտումնավոր խեղաթյուրող կապիտուլյանտի բազմաթիվ ստերի, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների կողմից պարբերաբար հերքվել են:

Երկրորդ՝ սեփական տգիտությունը, ապաշնորհությունը, անբարո կեցվածքը թաքցնել ջանացողները իրենց խոսքերով ու գործողություններով այնքան են խրվել իրենց իսկ ստեղծած ճահճի մեջ, որ ամեն անգամ նոր «բացահայտումներ» անելով՝ էլ ավելի են խրվում ստի այդ գարշահոտ ճահճում, որտեղ էլ, անկասկած, գտնելու են իրենց անփառունակ վախճանը:

Երրորդ՝ կապիտուլյանտը լայն հնարավորություն ունի իր երևակայական աշխարհում, որտեղ կարծես հաճախ է լինում, հանդիպելու իմ «որդու», դեռևս իմ ծնվելուց առաջ, շատ երիտասարդ հասակում իրենց մահկանացուն կնքած հորեղբայրներիս, նրանց տղաների հետ և մանրամասն տեղեկություններ ստանալու «Հայաստանի ընկերությունների 90 տոկոս»-ում նրանց ունեցած բաժնեմասերի մասին: Ընդ որում՝ որքան շուտ այդ հնարավորությունը նա օգտագործի, այնքան լավ իր և բոլորիս համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից