Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:01 28-06-2022

ՔՊ-ի ընտրությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ն ուրբաթ օրը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համալրման հարցը եւ որոշել ներկայացնել ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։ Սեպտեմբերին լրանում է նրա՝ ՀՌՀ անդամության ժամկետը․ նա ընտրվել է 2016-ի սեպտեմբերին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ: 2019-ին ՀՌՀ նախագահ է դարձել եւ կատարել իշխանությունների բոլոր հանձնարարությունները։ Հակոբյանին ընտրելու է ԱԺ-ն։

ՔՊ-ն առաջիկա օրերին կառաջադրի Հակոբյանի թեկնածությունը, ապա արտահերթ նիստում կընտրի նրան։ Ի դեպ, ՔՊ-ում տրտնջում են, որ մինչեւ հուլիսի կեսերը, չի բացառվում՝ վերջը, խորհրդարանում պետք է լինեն, քանի որ արտահերթ նիստեր պետք է հրավիրվեն՝ կիսատ մնացած նախագծերն անցկացնելու համար։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
08:46 Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին. «Հրապարակ»