Ներքին 4 տարի առաջ - 21:16 27-06-2022

Արցախի պետնախարար Բեգլարյանը ողջունել է «Ապրելու Ձայնը» գրական- մշակութային օրերի մեկնարկը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 27-ին ներկա է գտնվել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիսի 2-ն անցկացվող «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրերի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանն ընդգծել է հետպատերազմյան իրականության մեջ նման փառատոնների կարևորությունը՝ հոգևոր զարթոնք ապրելու տեսանկյունից: «Կարծում եմ, որ մենք կկարողանանք գրականության և մշակույթի շնորհիվ գտնել ճշմարիտ ճանապարհն ու առկա դժվարությունները հետևողականորեն հաղթահարելով՝ հասնել համազգային նպատակների իրագործմանը, ինչը սերունդների առջև մեր պարտավորությունների մի մասն է: Այս տեսանկյունից բարձր ենք գնահատում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությունը և բոլորի ջանքերը փառատոնի անցկացման համար»,- նշել է ԱՀ պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ Արտակ Բեգլարյանը հաջողություն է մաղթել «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային փառատոնին՝ վերահաստատելով ԱՀ կառավարության անվերապահ աջակցությունը նմանաբովանդակ նախաձեռնություններին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա