Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:21 25-06-2022

Ինչո՞ւ է հեղուկ գազի գինը կտրուկ իջել․ տնտեսագետի պարզաբանումը

Նախորդ մի քանի ամիսների համեմատ՝ հեղուկ գազի արժեքը կտրուկ նվազել է։ Եթե նախկինում այն արժեր 280 դրամ և ավելի, ապա այս պահին այն արժե մոտ 180-190 դրամ։

Այս մասին Oragir.news-ը զրուցել է «Գազ-պրոպան» հեղուկ գազ ներմուծող ՍՊԸ-ի աշխատակիցների հետ՝ հարցնելով գնիջեցման պատճառների մասին։

«Մի քանի ամիս առաջ հեղուկ գազը եղել է 280 դրամ, նախորդ ամիս եղել է 200, հետո դարձել է 190 դրամ, հետո կրկին իջել է, հիմա արժե 180դրամ։ Շատ կտրուկ չի եղել գնիջեցումը, աստիճանաբար իջել է։ Մենք գազը գնում ենք բացառապես Ռուսաստանից, Ռուսատանում էլ գինն իջել է, հետևաբար եթե գնում ենք էժան, վաճառում ենք էժան գներով։ Բայց չեմ կարող ասել՝ Ռուսասատանում ինչու է գինը այսքան իջել։ Մենք իրենցից ստացել են էժան, վաճառել են էժան, թանկ ենք ստացել, թանկ էլ վաճառել ենք, գինը մեզ հետ կապ չունի»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Խոսեցինք նաև տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ, ով ասաց, որ հիմնականում գնիջեցումը կապված է Ռուսաստանից ներկրելու հետ․ «Մի շրջան, երբ գինը բարձրացել էր, պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանից ներմուծում չէր արվում, և այդ ժամանակ Պարսկաստանից էլ չէր արվում, հետո մտածեցին Պարսկաստանից հեղուկ գազ բերել, բայց Ռուսաստանից չէր բերվում, և դրա հետևանքով դրֆիցիտ էր առաջացել, և գները կտրուկ բարձրացել էին։ Հետո սկսեց կրկին ներկրվել, ու կարծում եմ՝ եթե ռուսական հեղուկ գազ է բերվել, արդեն բերվել է ռուբլիով, քանի որ ռուսները անցել են ռուբլիով վաճառքի, ոչ թե դոլարի։ Նաև կարծում եմ, որ եթե ռուբլիով է արվել և դոլարի հաշվարկով, դրա համար գները այսքան էժանացել են։ Այն ժամանակ պահանջարկը հիմնականում չէր բավարարվում, քանի որ չկար բավարար չափով քանակություն, որը հիմա արդեն կա։ Կարող է նաև դրամի արժևորումը կապ ունենալ, բայց՝ քիչ։ Նայած որ երկրից է ներմուծվում։ Եթե դա պարսկական է, դրամի արժևորումը ազդեցություն կունենա, իսկ եթե դա ներմուծվում է Ռուսաստանից և առքն էլ ռուբլիով է, այստեղ արժևորումը մեծ նշանակություն չի ունենա, բայց ռուսականը կարող է նաև ավելի էժան լինել, քան պարսկականը։ Բացի այդ՝ որպես ԵԱՏՄ երկիր՝ մաքսազերծման խնդիրները պարզեցված են, մաքսատուրք չկա և այլն, դրա համար ավելի հավանական եմ համարում, որ ներմուծումը Ռուսաստանից է, որը մի շրջան մուտք չէր գործում և հիմա կրկին ներմուծվում է, դրա համար էլ այսքան գնիջեցում է եղել»,- ասաց Մակարյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր