Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:03 24-06-2022

Փայլ, քծնանք ու «փեշքեշ». Դումանյանի նախարարությունը «Տարվա պետական կառույց» է ճանաչվել

Օրերս կայացած մի մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա պետական կառույց» է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մրցանակը ստացել է անձամբ ԿԳՄՍ նախարարը, որը սիրում է փայլփլուն միջոցառումների գնալ, «երեւակվել»` որպես լավ նախարար: Մրցանակը վերցնելիս Վահրամ Դումանյանն ասել է, թե ԿԳՄՍ նախարարության աշխատանքը փոխկապակցված է Կառավարության գործունեության հետ, այսինքն` ձեռքի հետ դիֆերամբ է ձոնել Նիկոլ Փաշինյանին ու իր ղեկավարած նախարարության մրցանակը «փեշքեշել» նրան:

Այս նախարարությունում ինչպես խմբով գործուղումների են գնում, մրցանակ ստանալիս էլ են խմբով եղել` Դումանյանը, փոխնախարարներ Արա Խզմալյանն ու Ալֆրեդ Քոչարյանը: Նրանց համար կարեւորը արտաքին փաթեթավորումն է, բովանդակությունն ու ցանկացած նախագծի պտուղները ամենահետին պլանում են:

«Անկախ մեր ունեցած մոտեցումներից եւ հայացքներից` պետք է հասկանանք, որ բոլորս մեկ միասնություն ենք և ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը, Արցախը եւ Սփյուռքը»,-ասել է Դումանյանը, որ հավանաբար մոռացել է, որ կառավարության` իր ղեկավարի համար Արցախն այլեւս Հայաստան չէ, եւ հնարավոր է Բերձորն ու Աղավնոն էլ նվիրվի ադրբեջանցիներին:

Ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչով է առանձնացել այս գերատեսչությունն ու դարձել մրցանակակիր, եւ արդյոք Հայաստանում կա՞ն մրցանակակիր նախարարություններ, այդ ո՞ր ոլորտներում է առաջընթաց գրանցվել, որ տեղյակ չենք ու չենք զգում մեր մաշկի վրա: Չնայած մյուս կողմից՝ ԿԳՄՍ նախարարությունն իրոք մրցանակակիր է, նրան կարելի է մի շարք մրցանակներ տալ` տարբեր անվանակարգերում, օրինակ՝ գերուռճացված հաստիքների համար, որոնց թիվն ավելի մեծ է, նախկին Կրթության եւ գիտության եւ Մշակույթի նախարարություններինը միասին վերցրած: Մի՞թե ռեկորդ, կամ ավելի ճիշտ հակառեկորդ չէ, երբ այս կառույցի շնորհիվ բազմաթիվ կրթօջախներ ուսուցիչների թափուր տեղեր ունեն, իսկ որոշ մասնագիտությունենրի գծով բուհերում դիմորդներ չկան, հայ երեխան չի ցանկանում հայերենից քննություն հանձնել, բուհերն էլ զավթված են ՔՊ-ական շրջապատի կողմից:

Սրանք, իհարկե, Դումանյանին չեն հետաքրքրում, ոչ էլ նրա տեղակալներին են մտահոգում կամ այս բոլորի գործողությունները համակարգող ու վերահսկող կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Կարեւորը, ինչպես ժողովուրդն է ասում, նրանց կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի, իրարկե մեր վճարած հարկերի հաշվին: Ձրիից խոսեցինք, հիշեցի` ասում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ Մոնակո է գնում: Ձեռքի հետ էլ Նիցայում մասնակցելու է Պարսամյան վարժարանի հիմնադրման 35-ամյակին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում