Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:03 24-06-2022

Ժամանակն է համալրել ՆԱՏՕ-ի ուժերը Բալթյան երկրներում և զբաղվել ռազմական արդյունաբերությամբ. Times

Բրիտանական Times թերթը խմբագրական հոդվածում կոչ է արել ուժեղացնել ՆԱՏՕ-ի կոնտինգենտը Բալթյան երկրներում, ինչպես նաև մտածել դաշինքի երկրների ռազմական արդյունաբերության հզորությունները ավելացնելու մասին, որոնք այժմ պատրաստ չեն մեծ պատերազմի:

The Times-ը գրում է, որ հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բալթյան երկրները, ցանկանալով ապահովագրվել ռուսական սպառնալիքից, կխնդրեն ավելացնել իրենց տարածքում դաշնակիցների կոնտինգենտը, այդ թվում՝ մշտական ​​բազաների տեսքով, ոչ թե ստորաբաժանումների ռոտացիայի կարգով, ինչպես ներկայում է։

«Դա (բազաները) կարող է լինել 1997 թվականի ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնական ակտի խախտում, սակայն Մոսկվայի ներխուժումն Ուկրաինա արդեն իսկ խախտել է այդ ակտի գլխավոր սկզբունքը՝ լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով [...] Մինչ ռուսական բանակը զբաղված է Ուկրաինայում, ժամանակն է ամրապնդել ՆԱՏՕ-ի ուժերը Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում՝ հուսալի զսպում ապահովելու համար»,- գրում է Times-ը:

Ռազմական ուժի ավելացումը կպահանջի մեծ գումարներ, որոնք պետք է փնտրել տնտեսական ճգնաժամի պայմաններում։ «Բայց ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել, քան ազգային անվտանգությունն է»,- եզրափակում է Times-ը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային