Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 14:30 24-06-2022

Ջհանգիրյանն ավելի «նիկոլ է», քան ինքը՝ բուն Նիկոլը

Գագիկ Ջհանգիրյանը երեկ Պետրոսի մոտ ուղղակի գերազանցեց Նիկոլ Փաշինյանին։ Մինչև հիմա գիտեինք, թե ստի, կեղծիքի, անբարոյականության ու ցինիզմի անգերազանցելի վարպետը հենց նա է՝ Նիկոլ անունով այդ մարդը։ Բայց Ջհանգիրյանը երեկ ապացուցեց, որ ինքը բոլոր «նիկոլներից» ավելի «նիկոլ» է։ Նրան վաղուց ճանաչողները, սակայն, չեն զարմանա, քանի որ Ջհանգիրյանը վաղուցվա Ջհանգիրյանն է, ասել է թե՝ նա ուր էր, երբ դեռ Նիկոլը փորձում էր «նիկոլ» դառնալ։ Այնպես որ, պետք չէ զարմանալ նրա կերպարի վրա։

Նա հազար տեր փոխած, հազարին դավաճանած յուրահատուկ երևույթ է, ու սպասել Ջհանգիրյանից մաքրամաքուր ու բարոյական արարք՝ առնվազն միամտություն կլինի։ Նախ միամտություն էր, երբ ոմանք զարմացան, թե ինչպես կարող է ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը հացի սեղանի շուրջ իրեն այդպես լկտի պահել, հայհոյել իրեն ժամանակին դատախազ նշանակած նախագահին, վարկաբեկել այն կառույցը, որն ինքն այսօր փաստացի ղեկավարում է։ Հետևաբար, պետք չէ զարմանալ նաև երեկ Պետրոսի մոտ նրա տված հարցազրույցից, որտեղ նա ասում է, թե «կուտ է տվել» Ռուբեն Վարդազարյանին, հետո հերքում է, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի դեմ որևէ բան ունի, մինչդեռ ձայնագրության մեջ հայհոյում է նրան։

Պետք չէ զարմանալ, որ նա Ավետիք Չալաբյանի ապօրինի, գաղտնի արված ձայնագրությունը, որտեղ նա իբրև թե կաշառք է խոստանում Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահին, իր խոսքերով ասած՝ «սանկցավորված է» եղել, այսինքն՝ դատարանի թույլտվությունն է ունեցել։ Սա բացահայտ սուտ է, և Ջհանգիրյանը լավ գիտի, որ սուտ է, բայց ինքը Հանրայինի ուղիղ եթերում, նայելով հազարավոր քաղաքացիների աչքերի մեջ, ստում է, որպեսզի արդարացնի այն անարդարությունը, որ կիրառվել է «արդարադատության» համակարգի կողմից Ավետիք Չալաբյանի նկատմամբ։

Ու մարդիկ դեռ այս մարդուն քննարկում են, մեկնաբանում, զարմանում, զայրանում։ Ջհանգիրյանը մեր երկրում տիրող անբարոյականության խտացված մարմնավորումն է, որի մեջ Նիկոլն էլ է մտնում, որովհետև Նիկոլին «ծնողերից» ու նրան այդպիսին դարձնողներից մեկն էլ հենց ինքն է՝ Ջհանգիրյան Գագիկը, որն ավելի վաղ է ի հայտ եկել, քան ինքը՝ Նիկոլը, երբ Ջհանգիրյանի կարիերայի ընթացքում հազիվ դեռ «չոչ էր անում» լրագրության ասպարեզում։ Նիկոլը պարզապես մի բան չի գիտակցում, որ վաղը Ջհանգիրյանը իրեն էլ է փուռը տալու և հայհոյելու, գուցե հիմա էլ է հայհոյում ու չի կարող չհայհոյել, որովհետև նրա տեսակն է այդպիսին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ