Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:12 24-06-2022

«Վզիս դրածը» իմ «ճիտին պարտքն» է, ոչ թե ինչ-որ մեկը ինձ պարտադրել է․ Ջհանգիրյան

«Իմ առաջ խնդիր էր դրված, և ես այդ խնդիրը դրել էի, որպեսզի պարոն Վարդազարյանը կամավոր, իր դիմումի համաձայն՝ լքի նախագահի աթոռը, և խորհուրդը ընտրի մեկ այլ նախագահ, որովհետև պարոն Վարդազարյանը դատական համակարգն արդեն մտցրել էր բացահայտ հակադրման մեջ՝ գործադիր և օրենսդիր իշխանության հետ»,- Հանրայինի եթերում հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրայնը։

Անդրադառնալով հարցին, թե ով է իրեն լիազորել, պատասխանեց. «Ես։ Ինձ ո՞վ կարող է լիազորել։ Ես եմ գնացել բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ, բայց քանի որ մեր հարաբերությունները մինչ այդ արդեն լարված էին, թեև ինքը եղել է իմ ուսանողը, հետո ինքն է ասել, որ իմ ընտրվելուց առաջ ինքն ասում էր, որ ես իրավունք չունեմ և այլն, և այլն, որին ես չեմ պատասխանել»։

Կրկին անդրադառնալով հայտնի ձայնագրության թեմային՝ ասաց. «Մենք երեքով գնում էինք բանակցությունների, թե ոնց անենք, որ խնդիրը կարգավորվի, հակասությունները հարթվեն։ Իմ նպատակը այն է եղել, որ Վարդազարյանը կամավոր դիմում գրի ու հրաժավի, որպեսզի դատական իշխանությանը մենք հանենք քաղաքական պրոցեսից, ինքը զբաղվի իր գործով՝ այս կամ այն քաղաքական ուժի օգտին լինելով»։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է մեկնաբանում «վզիս դրած» է բառը արտահայտությունը, պատասխանեց. «Դատական բարեփոխումների խնդիրը իմ առաքելությունն է եղել իմ ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում, իսկ «վզիս դրածը» իմ «ճիտին պարտքն» է. կամավոր ստանձնել եմ դատական բարեփոխման ընթացքի կատարումը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում