Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:30 23-06-2022

Երկուսն էլ իրար արժեն, կամ մեր հասարակության թշվառությունը

Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրությունը բուռն քննարկումների տեղիք է տվել հասարակության լայն շրջանակներում։ Ընդ որում, իշխանականները հիմնականում պնդում են, թե բարոյական չէ մարդուն հացի սեղանի շուրջ ձայնագրելը` զոհի դերում ներկայացնելով ԲԴԽ նախագահի ժ/պ-ին, իսկ ընդդիմադիրները` թե Ջհանգիրյանը կատարում է քաղաքական պատվեր և հետապնդում, միջամտում է քրեական գործերին և այլն` փաստացի զոհի դերում ներակայացնելով Ռ. Վարդազարյանին։

Իրականում երկու կողմերի շնորհիվ ձևավորվել է հասարակական քննարկումների ոչ ճիշտ դիսկուրս։ Գործնականում երկուսն էլ իրար արժեն, և նրանց գործունեության հիմնական տուժողը արդարադատությունը չվաճառող և սկզբունքներ ունեցող իրավաբաններն են։ Մի կողմ թողնենք նրանց խոսակցության որակն ու մակարդակը, որն ավելի ցածր է, քան հայրենական որոշ սերիալներում հատուկ ընդգծված գռեհկությամբ փողոցային երկխոսությունները, իսկ Գագիկ Ջհանգիրյանն էլ իր վուլգարությամբ ոչ թե դասախոսի, այլ նույնիսկ իրավաբանականի ամենավատ դեղնակտուց առաջինկուրսեցու կարգավիճակի չի կարող հավակնել։ Ցավալի է, որ դատական համակարգը ձևավորող սահմանադրական մարմնի անդամների վարքագիծը չի տարբերվում «բեսեդկում պպզողների» վարքագծից, բայց խնդիրն այլ է։

Փաստացի այս երկու սուբյեկտների հակասությունը սկսվել է նրանից, թե ով պետք է հանդիսանա արդարադատության «դալալը»։ Վարդազարյանը ԲԴԽ նախագահի կարգավիճակում սիրով կատարում էր նույն քաղաքական պատվերները, դեմ չէր նաև սեփական բարեկեցությունն ապահովելուն։ Նույնիսկ լուռ համաձայնվում էր «վնգստացող» դատավորների գոյությանը, իսկ ընկերոջ «թասիբին» որոշեց կանգնել միայն պատերազմում կրած պարտությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հեռացումն իրատեսական էր։ Այսինքն՝ Վարդազարյանը տուժեց ոչ թե սկզբունքայնության, այլ ընդամենը սխալ հաշվարկների արդյունքում։ Հասարակությունը գիտակցական մակարդակում չի կարողանում ճիշտ խնդիրներ առաջադրել՝ բացառելով քաղաքական իշխանության կողմից մի պատվեր կատարողին մյուսով փոխարինելը։ Այս ամենի առաջնային տուժողն արդարադատությունը չվաճառող դատավորներն են և իրավաբանները, որոնց արժեհամակարգում դեռ առկա են բարոյականության որոշակի տարրեր։

Արման Սահակյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից