Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:58 22-06-2022

Վանեցյանը մշտապես պարկեշտություն է դրսևորել, նախապես քննարկել է նաև այս հարցը․ Տիգրան Աբրահամյան

«Արթուր Վանեցյանի հետ մոտ 1 տարի քաղաքական ճանապարհ ենք անցել, բայց իրեն շատ ավելի վաղուց եմ ճանաչում, մշտապես եղել է փոխադարձ հարգանք։ Վանեցյանը մշտապես պարկեշտություն է դրսևորել, նախապես քննարկել է նաև այս հարցը»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» կուսակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ես չգիտեմ՝ ինչու են հարցեր հնչում, թե եղել են տարաձայնություններ Վանեցյանի հետ, ես կարծում եմ՝ այն, ինչ Վանեցյանը փորձել է ներկայացնել, կարելի է գտնել իր հայտարարության մեջ»։

Անդրադառնալով հարցին, թե քննարկվել է արդյոք ընդդիմադիր խմբակցություններում մանդատները վայր դնելու հարցը, Աբրահամյանն ասաց, որ ընդդիմությունը մանդատների հետ կապված իր քաղաքական դիրքորոշումը մշտապես հնչեցրել է։ «Դա հնչել է նաև Ֆրանսիայի հրապարակի բեմից, դրա հետ կապված որևէ ավելացնելու բան չունեմ»։

Հարցին, թե ընդդիմությունը միշտ խոսել է ԱԺ սեփական օրակարգով վերադառնալու մասին, բայց այս փուլում և՛ փողոցում է նկատվում ընդդիմության որոշակի պասիվություն, և՛ ԱԺ-ի աշխատանքներին չեն մասնկացնում, հնարավո՞ր է՝ վերադառնան խորհրդարան, պատգամավորը պատասխանեց, որ «Դիմադրության» շարժումն ամեն շաբաթ միանգամից մի քանի հրապարակային ակցիաներ է իրականացնում, որոնք արտահայտվում են երթերով, հանրահավաքներով։ «Նաև գնում է քաղաքական առումով շարժման ինստիտուցիոնալացման գործընթաց, մարմիններ են ստեղծվում, որոնք ավելի ներդաշնակեցնում են «Դիմադրության» շարժման մաս կազմող հասարակական, քաղաքական խմբերին և դրանց գործունեությունը, այնպես որ, տարօրինակ է, որ հարցադրման մեջ նշվում է, թե փողոցում պասիվ գործունեություն է ծավալվում»։

Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի ընտրությանը, Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին դրա շուրջ քննարկում չի եղել։ «Ես չեմ կարծում, որ այս պահին խմբակցության ղեկավարի ընտրության հարցը մեր քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրներից է»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին