Ներքին 4 տարի առաջ - 11:38 22-06-2022

Երևանում ընթանում է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը

Երևանում՝ Մատենադարանում, այսօր՝ հունիսի 22-ին, մեկնարկել է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որ առանցքում ստարտափների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական թեմաներն են։

Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը: Միջոցառումը կբացեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բանախոսներին կմիանա նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Գագաթնաժողովը կտևի մեկ ամբողջական օր, որին կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: Տեղի կունենա 5 պանելային քննարկում:

1- Գագաթնաժողովի ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով:
2- Orion Summit 2022-ը մեկ հարթակի վրա կմիավորի գալիք միաեղջյուր ընկերությունների հիմնադիրներին, որոնք կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները և մոտիվացնելու երիտասարդ ստարտափ հիմնադիրներին։ BAJ Accelerator-ի ծրագիրը աջակցելու է 10 հայ միաեղջյուր ընկերությունների ճանապարհորդությանը 5-6 տարում:
3- Առաջին անգամ Orion Summit-ը կներկայացնի Հայկական ստարտափ էկոհամակարգի համախմբման նախաձեռնությունը միաձուլումների եւ կլանումների միջոցով: Նաեւ կքննարկվեն ստարտափերի շատ արագ աճի հնարավոր խթանները:
4- Գագաթնաժողովի գլխավոր թեմաներից են որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP- աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերը: Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։ Հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։
5- Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հայտարարել Համահայկական առևտրային, մտավոր, տեխնոլոգիական և մշակութային ուժը համախմբող նախաձեռնության «Թվային Ջուղայի ցանցը»։ Նպատակը կրկին ոտքի կանգնելն է Հայաստանի և հայության տնտեսական և ինտելեկտուալ դիրքավորման հզոր ցանց համաշխարհային մասշտաբով։ Նոր Ջուղայի 300+ տարեկան հայ վաճառականների հզոր ցանցը առևտուր էր իրականացնում Հնդկական օվկիանոսից մինչև Միջերկրական ծով: Թվային Ջուղան նրա էվոլյուցիան է համաշխարհային մակարդակով, որի հիմնական շարժիչ ուժը նորարարությունն է:

Միջոցառման վերջում տեղի կունենա BAJ Unicorn Academy-ի ավարտական արարողությունը եւ մրցանակաբաշխությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը