Ներքին 4 տարի առաջ - 16:33 21-06-2022

Բացառում ենք հեռախոսային արդարատության երևույթները, ՔՊ-ն հանդես կգա հայտարարությամբ․ Արթուր Հովհաննիսյան

Ձայնագրությունը լսելու արդյունքում բնականաբար կա մտահոգություն, արդեն գիտեք, որ Դատախազությունը ուսումնասիրում է գործը, պետք է խնդրեմ սպասենք այդ ուսումնասիրմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույզի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհանիսյանը՝ անդրադառնալով երեկ հրապարակված Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությանը։

«Քաղաքական գնահատական ևս կհնչի, երբ մանրամասներին տեղեկանանք, ձայնագրությունում հնչող բառապաշարի հետ կապված առանձնապես ասելիք չունեմ։ Դատախազությունը կքննարկի մանրամասները, տեղեկատվությունը կհրապարակվի, որից հետո, եթե կարիք լինի, կհնչեցնենք նաև քաղաքական մեկնաբանություն»,- ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է քննարկվի Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի հարցը, Հովհաննիսյանը ասաց․ «Մենք եկել ենք Հայաստանում արդարությունը և արդարադատությունը վերականգնելու համար և գնում ենք այդ ճանապարհով, կսպասենք Դատախազությանը հայտարարությանը, ինչից հետո, վստահաբար, կլինի նաև մենկաբանություն հարցի հետ կապված։ Մենք բացառում ենք հեռախոսային արդարատության երևույթները մեր երկրում, բայց ցավոք դեռ կան դեպքեր, որոնք կարգավորումների կարիք ունեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում