Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 19:38 20-06-2022

Վրաստանում մոլի հակառուսական քաղաքական գործչին մեղադրել են ՌԴ-ից փող ստանալու մեջ

Վրաստանում իր հակառուսական հայտարարություններով հայտնի ընդդիմադիր «Ժամանակն է» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիային մեղադրել են Ռուսաստանից ֆինանսավորում ստանալու մեջ։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Այսպես՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Մամուկա Մդինարաձեն, Խոշտարիային կոչ է արել հաշվետու լինել Ռուսաստանից գումարներ ստանալու մասին:

Նշվում է, որ վերջին 3-4 ամիսների ընթացքում Խոշտարիա ընտանիքի անդամների հաշիվների վրա Ռուսաստանից ստացվել է մինչև 150 հազար դոլար։ Ինքը՝ Էլենե Խոշտարիան պնդում է, որ դրանք հոնորարներ են իր պապի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոլիկո Վիրսալաձեի բեմադրությունների համար, որն աշխատել է Մեծ և Մարիինյան թատրոններում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը