Ներքին 4 տարի առաջ - 15:15 20-06-2022

Տղամարդը կալանավորվել է՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:

Երևան քաղաքի 49-ամյա բնակչուհու՝ «աջ ենթաանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թ. հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ին:

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժած կնոջ նախկին ամուսինն է` Արարատի մարզի 50-ամյա բնակիչ:

Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, վերջինս, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտեցել է նախկին կնոջը, վիճաբանել կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով, նախապես իր հետ վերցրած դանակով, հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կտրած-ծակած թափանցող վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել՝ կնոջ ծանոթի միջամտության շնորհիվ, և հանցագործության գործիք հանդիսացող դանակը թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում