Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:52 20-06-2022

Պետությունը՝ որպես մեկ մարդու թիկնազոր. հունիսի 20-ից մեկ տարի անց. Վահե Հովհաննիսյան

Մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրություններ էին։ Հայ ընտրողը դարձյալ իշխանության բերեց իրեն պատերազմի, պարտության և ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Վովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. « 680 հազար ընտրող չուզեց ընդունել, որ ունեցել ենք մարդկային և տարածքային ահռելի կորուստներ, որ Արցախում ունենք պետականության կորուստ, իսկ Հայաստանը վերածվել է կիսապետության, չուզեց տեսնել Եռաբլուրը և չուզեց շտկել իր մեջքը։ Մոտավորապես 700-800 հազար ընտրող չմասնակցեց ընտրություններին՝ տարբեր պատճառներով։
Մեկ տարի առաջ տեղի չունեցավ հայկական գիտակցության համախմբում, Հայաստանի և սփյուռքի կոնսոլիդացիա՝ ազգային վերածննդի գաղափարի շուրջ։

Հիմա 680 հազարանոց ընտրազանգվածն ակնհայտորեն նոսրացել է, բայց նրա կատարած ընտրության հետևանքները մնում են.

Հայաստանը չկարողացավ փակել պատերազմի և պարտության էջը։
Հայաստանը շարունակում է մնալ ծայրահեղ կենսական ռիսկերի առաջ։
Հայաստանից պահանջում են նորանոր զիջումներ և ստորացումներ
Հայ հասարակությունը շարունակում է մնալ բզկտված, պառակտված և առանց միավորող որևէ առանցքի։ Անտարբեր՝ սեփական պետության առաջ։
Հայաստանի ներքին կառավարումը պարալիզացված է, չկա որևէ բարեփոխում, որևէ առաջընթաց, կառավարման օղակները գրեթե չեն գործում։

Անցած տարվա ընտրությունների հետևանքով ձևավորվեց ոչ թե օրենսդիր և գործադիր իշխանությունն, այլ՝ Նիկոլ Փաշինյանի օրենսդրական և գործադիր թիկնազորը։ Ուրիշ ֆունկցիա ԱԺ-ը, կառավարությունը և պետական կառավարման մյուս մարմինները չունեն։

Պատահական չէ, որ ընտրություններից մեկ տարի անց առկա է քաղաքական խորը ճգնաժամ։ Իշխանությունը սա չի ընդունում, և ինչ-որ տեղ «իրավացի» է։ Իրականում մենք գործ ունենք խոր պետակա´ն ճգնաժամի հետ, որի թե´ ծավալները, թե´ ռիսկերը շատ ավելին են քան՝ սովորական քաղաքական ճգնաժամը։
Գործող խորհրդարանը սպառված է, գործող կառավարությունը՝ անիմաստ. սա պարզ է, բայց պետության շուրջ առկա լարվածությունը և պետության ներսում առկա ազգային-հասարակական բարոյալքումը շատ ավելի բարդ խնդիրներ են, որոնք, ուզենք-չուզենք, թակելու են մեր դուռը, շատ շուտով։

Մնում եմ այն հստակ տեսակետին, որ չի կարելի թույլ տալ ներքին չարության ծավալում, պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության՝ լսել իրար, պետք է պատրաստ լինել թե´ նոր ընտրությունների, թե´ ազգային համաձայնության կառավարության գաղափարին։ Երեկվա ողբերգական սպանությունները հենց սա են հաստատում։

Պատրաստ լինել՝ նշանակում է բերել նոր գաղափարներ, իրականության պրագմատիկ ընկալում, ներքին նոր բարքեր, փոխզիջումներ, և ամեն անձնականի ստորադասում՝ պետականության գաղափարին։ Մեկ տարի առաջ մենք անորոշ ժամանակով հետաձգեցինք արժանապատվության վերականգնման և հետպատերազմյան Հայաստանի վերականգնման փուլը։ Մեկ տարին մեզ տրված էր՝ նաև մեր սխալները վերլուծելու և հասարակության ներսում կատարվողը հասկանալ փորձելու համար։ Ովքեր այդ ժամանակը ճիշտ են օգտագործել և արել են եզրահանգումներ, պետք է անցնեն հաջորդ քայլին՝ սկսեն գործել։

Հ. Գ.
Մոտ օրերս Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում կկազմակերպի քննարկում՝ ընտրություններից մեկ տարի հետո ստեղված վիճակի և լուծումների շուրջ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին