Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:54 19-06-2022

Իր ողջ կենսագրության ժամանակ գնացել է հոսանքին հակառակ. լրագրող Վահան Իշխանյանի հուշ-ցերեկույթը

Գրող, լրագրող, հրապարակախոս, հրատարակիչ Վահան Իշխանյանը մահացել է 2022 թվականի ապրիլի 19-ին՝ 58 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո։ Վահան Իշխանյանն աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Այսօր՝ Մամուլի շենքում, իր հուշ-ցերեկույթին ընկերները, մտերիմները պատմում էին իրենց հուշերի մասին՝ Իշխանյանի հետ անցկացրած օրերից։

Վահան Իշխանյանի եղբայրը՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Բավական դժվար է պատկերացնել, որ կարող են լինել եղբայրներ՝ իրար հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ, բայց շատ հաճախ գաղափարական հակառակորդներ։ Մեր ընտանիքի դաստիարակությունն է եղել ինքնուրույն մտածողությունը։ Իր ողջ կենսագրության ժամանակ գնացել է հոսանքին հակառակ»։

Աղջիկը՝ Բյուրակն Իշխանյանը, ասաց. «Իմ ծնողները բաժանված են եղել, ես մորս հետ եմ մեծացել, բայց հորս հետ միշտ շատ ուժեղ կապ եմ ունեցել, ու հայրս շատ ուժեղ ներդրում է ունեցել իմ ինտելեկտուալ զարգացման մեջ։ Ինքն ինձ սովորեցրել է քննադատաբար մտածել, մենք միասին քաղաքական համախոհներ ենք եղել։ Նա ինձ սովորեցրեց շատ սիրել գրականությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը