Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 18:47 18-06-2022

WhatsApp-ում հայտնվել են նոր գործառույթներ

WhatsApp-ի մշակողները ներկայացրել են Android-ի և iOS-ի մեսենջերի թարմացում, որում հայտնվել են խմբային զանգերի մասնակիցների ձայնի խլացման գործառույթը և այլ նորամուծություններ։ Այս մասին հաղորդում է FoneArena պորտալը։

Այժմ խմբային զանգերի ժամանակ օգտատերերը կարող են անջատել մյուս մասնակիցների ձայնը: Սա կարող է շատ օգտակար լինել, երբ զրուցակիցներից մեկը մոռացել է անջատել խոսափողը։ Գործառույթը հասանելի կլինի խմբային զանգի յուրաքանչյուր մասնակցի համար և չի սահմանափակվի զանգերի ադմինիստրատորի կողմից:

Խմբային զանգի մասնակիցները հնարավորություն կունենան նաև միմյանց ուղարկելու անձնական հաղորդագրություններ։ Դրա հետ մեկտեղ WhatsApp-ը նաև ավելացրել է հատուկ ծանուցում, որը կցուցադրվի խմբային զրույցի բոլոր մասնակիցներին, երբ նրանց միանա նոր օգտատեր:

WhatsApp-ի մշակողները արդեն սկսել են նորամուծությունները տարածել Android-ի և iOS-ի մեսենջերի օգտատերերի շրջանում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
20:12 Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն