Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 11:51 18-06-2022

Ոստիկանությունը փակել է Էջմիածին-Արմավիր ճանապարհի մի մասը. տեսանյութ

Oragir.news-ի տեսախցիկը քիչ առաջ ֆիքսեց, որ Էջմիածին-Արմավիր ավտոմայրուղու հանդիպակաց երթեւեկության գոտին Ճանապարհային ոստիկանության մի քանի մեքենաների կողմից փակվել է։

Փակ ճանապարհը ձգվում է մի քանի կիլոմետր` Էջմիածնից մինչև Մեծամոր։ Ավտոմեքենաները ստիպված են երթևեկել միեւնույն գոտիով։

Քիչ ուշ մենք նկատեցինք, որ տեղի է ունենում հեծանվավազքի մրցույթ, այդ իսկ պատճառով փակել են ճանապարհի երթեւեկելի մասի մի գոտին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված