Արտաքին 4 տարի առաջ - 16:27 17-06-2022

Ուկրաինայի կողմից կռվող գրեթե 2000 օտարերկրացի է զոհվել. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է, ինչպես վստահեցնում է, տվյալներ Ուկրաինայի կողմից կռվող օտարերկրյա «վարձկանների» թվի մասին։

Աղյուսակից, որը տեղադրվել է ՊՆ Telegram-ալիքում, մասնավորապես, բխում է, որ պատերազմի սկզբից ի վեր ռազմական գործողություններին մասնակցելու համար Ուկրաինա է եկել 6956 օտարերկրացի, մեծ մասը (1831 մարդ)՝ Լեհաստանից։ 1779 մարդ, պնդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, լքել է Ուկրաինան, 1956 օտարերկրացի զոհվել է։

Ամենից շատ դիտված