Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:57 17-06-2022

Շատ գրագետ անձնավորություն է․ ինչ են ասում մասնագետները Քաղավիացիայի կոմիտեի նոր ղեկավարի մասին

Տաթևիկ Ռևազյանի փոխարեն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Միհրան Խաչատրյանը։

Ի տարբերություն Տաթևիկ Ռևազյանի, ում պաշտոնավարման 4 տարիների ընթացքում հայկական քաղավիացիան մեծ վնասներ կրեց, նոր ղեկավարի մասին ոլորտի մասնագետները դրական են արտահայտվում։

Ավիացիոն մասնագետ Նավիկ Խաչատրյանը Oragir.news-ին ասաց, որ 3 տարի աշխատել է Միհրան Խաչատրյանի հետ․ «Իհարկե, ճանաչում եմ, Միհրան Խաչատրյանի հետ 3 տարի աշխատել ենք «Արմավիա»-ում, հմուտ օդաչու է, շատ լավ տարբերակ է մեր կոմիտեի համար»։

Խաչատրյանի նշանակումը նաև դրական է գնահատում վարչապետի նախկին խորհրդական, ավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը․ «Ճանաչում եմ շատ վաղուց և շատ մոտից: Շատ գրագետ անձնավորություն է և լավ մասնագետ: Եթե նպատակաուղղված չխանգարեն, 1-2 տարում քաղավիացիան կհասցնի վաղուց ուշացած գնացքի հետևից»,- ասաց Ճաղարյանը։

Քաղաքական ավիացիայի կոմիտեն նաև ներկայացրել է նորանշանակ նախագահի կենսագրությունը։

Միհրան Խաչատրյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 23-ին քաղ. Երևանում: Բարձրագույն կրթությունն ստացել է՝ ավարտելով Լենինգրադի Քաղաքացիական ավիացիայի ակադեմիան 1984թ.-ին: Ունի «Օդային տրանսպորտի շահագործում» մասնագիտությամբ օդաչու-ինժեների որակավորում:

Մ.Խաչատրյանի աշխատանքային գործունեությունն սկսվել է 1973թ. նոյեմբերի 3-ից՝ քաղ. Խմելնիցկիի միավորված ավիացիոն ջոկատում՝ որպես Ան-2 օդանավի երկրորդ օդաչու: 1976թ. հունիսի 8-ից մինչև 1977թ. սեպտեմբերի 12-ը Խմելնիցկիի միավորված ավիացիոն ջոկատում աշխատել է որպես Ան-2 օդանավի հրամանատար:

1977թ. սեպտեմբերի 15-ից տեղափոխվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության Երևանի միավորված ավիաջոկատ՝ որպես Յակ-40 օդանավի երկրորդ օդաչու մինչև 19.11.1979թ.:

28.08.1979թ.-ից մինչև 22.01.1980թ. աշխատել է Լենինականի օդանավակայանի հերթապահ շտուրման: Այնուհետ 22.01.1980-09.07.1981թթ. աշխատել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 113-րդ թռիչքային ջոկատում որպես Յակ-40 օդանավի երկրորդ օդաչու, 09.07.1981-21.06.1983թթ. նույն թռիչքային ջոկատում որպես Յակ-40 օդանավի հրամանատար: 21.06.1983-ից մինչև 17.09.1984թթ. նույն ջոկատում նշանակվել է 2-րդ ավիացիոն էսկադրիլիայի հրահանգիչ օդաչու, իսկ 17.09.1984-15.12.1987թթ. եղել է 113-րդ թռիչքային ջոկատի հրամանատարը: 15.12.1987-11.04.1988թթ. եղել է նույն թռիչքային ջոկատի Յակ-40 օդանավի հրամանատարը:

11.04.1988թ-ից տեղափոխվել է Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչության 279-րդ թռիչքային ջոկատ՝ որպես Տու-154 օդանավի 2-րդ օդաչու, իսկ 12.06.1991թ.-ից մինչև 10.07.1988թ.-ը՝ որպես 1-ին թռիչքային ջոկատի Տու-154 օդանավի հրամանատար:

10.07.1998-21.07.2003թթ. աշխատել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունում, սկզբում որպես Ա-310 օդանավի հրամանատար, այնուհետ՝ Տու-154 օդանավի հրամանատար:

24.07.2003-03.11.2003թթ. աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես Ա-320 օդաչու, այնուհետ թռիչքային ծառայության թռիչքային տնօրեն, Ա-320 օդանավի ավիացիոն էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչ, գլխավոր տնօրենի տեղակալ, թռիչքային համալիրի տնօրեն, թռիչքային ծառայության պետ-ղեկավար օդաչու, Ա-319/320 տիպի օդանավերի ավագ հրահանգիչ-հրամանատար մինչև 08.01.2013թ.:

2011թ. հունվարից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը աշխատել է Լիտվայի Վիլնյուս քաղաքի «Սաբենավիտա» ընկերությունում որպես Էյրբաս տիպի օդանավի վարժասարքի հրահանգիչ: 2012թ. հունվարից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը աշխատել է Լիտվայի Վիլնյուս քաղաքում գտնվող Բալթյան ավիացիոն ակադեմիայում որպես Էյրբաս տիպի վարժասարքի հրահանգիչ: 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը աշխատել է «Քաթար Էյրվեյս» ավիաընկերությունում որպես վարժասարքի քննող հրահանգիչ:

2021թ. օգոստոսի 13-ից մինչև 2022թ. հունիսի 17-ը՝ աշխատել է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ:

2022թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի թիվ 698 որոշմամբ նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:
Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ