Ներքին 4 տարի առաջ - 19:41 16-06-2022

Այնտեղ համապատասխան պատճառներ կան․ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը՝ տարածվող լուրերի մասին

«Շտապբուժօգնության» կանչերի տվյալները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ պետությունից ապօրինի ստանալով 23 մլն դրամ։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ի հայտ են եկել հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ: Արված ուսումանսիրության հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Oragir.news-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ այս պահին չի ցանկանում մեկնաբանել կատարվածը․ «Ես այս մասին մեկնաբանել եմ, երբ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգում էր իրականացնում։ Հիմա այն, ինչ կատարվում է, և ինչքանով որ ուսումասիրությունը կատարվում է, դա կմեկնաբանեմ ուսումնասիրությունից հետո»։

Հարցին, թե ինչքանով է տարածվող տեղեկությունը համապատասխանում իրականությանը, Ստեփանյանը պատասխանեց․ «Այնտեղ համատատասխան պատճառներ կան իրականությանը համապատասխանելու համար։ Այսօրվա դրությամբ թող ուսումնասիրեն, ուսումնասիրությունից հետո ես կմեկնաբանեմ կատարվածը»,- ասաց Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը