Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:59 16-06-2022

Մենք, մեր իրական անելիքները թողած, վիճաբանում ենք վրանների ապամոնտաժման շուրջ․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Այսօր, երբ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից հերթական անգամ Արցախի հետ կապված ծանր կացության համար «մեղադրում» էր Հայոց երկրորդ հանրապետություն ստեղծած և տարիներ շարունակ նրա ճանաչման համար պայքարած ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, հիշեցի մի պատմություն:

44-օրյա պատերազմի օրերին Երևանից Ստեփանակերտ ժամանած պաշտոնաթող մի գեներալի հետ էի զրուցում: Ելնելով ստեղծված ծանր վիճակից, ասաց.


-Լավ բան չեմ սպասում: Եթե բանակը շարունակի լսել նրան ու Ստեփանակերտ գործուղված իր դրածոներին, ապա Արցախը կկորցնենք...
Կռահելով ում ի նկատի ուներ, հարցրի.

-Բայց, մի՞թե, նա չի գիտակցում, թե ինչ կլինի իր հետ, եթե հանկարծ կատարվի այն, ինչ դուք եք «կանխատեսում...»

-Նա համոզված է, որ իր հետ ոչինչ էլ չի լինի, որովհետև, երբ պահը գա, նրան կօգնեն և՜ դրսից, և՜ ներսից: Իսկ եթե հանկարծ դա չստացվի, ապա գրպանից կհանի հոգեբույժի թուղթը և կասի՝ ես սա եմ... Դրանից հետո, առավելագույնը նրան կտեղափոխեն Սևանի հոգեբուժարան ...


Ամեն ինչ, գրեթե, կատարվեց այնպես, ինչպես կանխատեսում էր իմ զրուցակիցը, բացառությամբ մեկի՝ նրան ոչ թե տեղափոխեցին Սևանի հոգեբուժարան, այլ դրանից մի քանի ամիս անց, ներսի և դրսի օժանդակությամբ, վերընտրեցին նույն պաշտոնում...

Ինչքան էլ ցավալի, բայց այդ ամենից հետո պարզվեց, որ հոգեբույժի կարիք ունի ոչ այնքան ինքը, որքան՝ նրանք, ովքեր սատարել և այսօր էլ շարունակում են հանդուրժել մեկին, ով զոհաբերելով հազարավոր կյանքեր, թշնամուն հանձնելով զգալի հայրենական տարածքներ և այդ ամենի դիմաց խոստանալով «խաղաղության դարաշրջան», այսօր նորից խաբեց, հայտարարելով, որ «ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա...»։

Իսկ ՄԵՆՔ մեր իրական անելիքները թողած, վիճաբանում ենք վրանների ապամոնտաժման շուրջ...»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի