Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:16 14-06-2022

ՔՊ-ն նիստ է արել․ ինչ են քննարկել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ, երեկ ՔՊ խմբակցությունը նիստ է արել։ Բացի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերին անդրադառնալուց, քննարկել են նաեւ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը: Իշխանականները տեւական ժամանակ է՝ խոսում են ավելի քան մեկ տասնյակ պատգամավորի՝ բացակայության հիմքով մանդատից զրկելու իրենց ցանկության մասին, որը բարձրաձայնել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Իշխանական թիմի մեր աղբյուրներն ասում են, որ փակ քննարկման ժամանակ հարցը միանշանակ չի ընդունվել, իշխող խմբակցությունում կարծիքները բաժանվել են․ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի գլխավորությամբ՝ թիմի արեւմտամետները դեմ են եղել նման գործընթացին՝ ասելով, որ այն միջազգային կառույցների կողմից միանշանակ չի ընդունվի։ Մյուս թեւը պնդել է՝ եթե մանդատներից չէ, ապա պետք է զրկել հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների, փոխխոսնակի պաշտոններից: ԱԺ նախագահը նիստին չի մասնակցել՝ նա գործուղման է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է

Ձեզ գուցե հետաքրքրի