Արտաքին 4 տարի առաջ - 20:47 12-06-2022

ԱՄՆ պետքարտուղարը ռուսներին խաղաղ ապագա է մաղթել ՝ առանց բռնաճնշումների

Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ քաղաքացիներին մաղթել է ավելի լավ ապագա՝ հարևանների հետ ներդաշնակ, որից կառավարությունը զրկում է նրանց Ուկրաինայի նկատմամբ իր անօրինական և կործանարար գործողություններով։

Բլինկենի հայտարարությունը տեղադրվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի կառավարությունը փորձում է իր քաղաքացիներին զերծ պահել այն վայրագությունների մասին տեղեկատվությունից, որոնք նա իրականացնում է Ուկրաինայի ժողովրդի դեմ»,- ասել է նա։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ռուսական ժամանակակից իրականության մեջ ռուսական իշխանություններն ուժեղացրել են բռնաճնշումները ռուսների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ։

«Ռուսաստանի չափազանց շատ քաղաքացիներ ճաղերի հետևում են՝ իշխանություններին ճշմարտությունն ասելու «հանցագործության» համար», - ասել է նա։

Ռուսաստանի սանձազերծած պատերազմն իր քաղաքացիներին դրել է միջազգային մեկուսացման մեջ և շարունակում է զրկել Ռուսաստանի քաղաքացիներին ավելի լավ ու խաղաղ ապագա կառուցելու հնարավորությունից։

Բլինկենն ընդգծել է, որ մեկուսացումը Կրեմլի ընդունած մի շարք որոշումների արդյունքն է։

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ 1990 թվականի այս օրը Ռուսաստանի Դաշնությունը կարևոր քայլ կատարեց ռուսների ազատության և ժողովրդավարության ցանկության ուղղությամբ՝ երկիրը բաց դարձնելով այլ երկրների համար։

«Ռուսաստանի քաղաքացիները, ինչպես ամբողջ աշխարհում մարդիկ, արժանի են ապրել առանց վրեժխնդրության և կարողանան օգտվել իրենց մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից՝ առանց հատուցման վախի»,- եզրափակել է Բլինկենը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի