Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:26 11-06-2022

Մի՛ խանգարեք, մտածում եմ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Դեպի իր աշխատասենյակ շտապող ՔՊ-ական տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանին երեկ մի քանի հարց ուղղեցինք։ Նա հրաժարվեց պատասխանել՝ զբաղված եմ, շտապում եմ աշխատասենյակ, քննարկում եմ անելու, սպասողներ կան։ Առաջարկեցինք մինչեւ աշխատասենյակ ուղեկցել, այդ ընթացքում կհասցնի մեր հարցերին պատասխանել։ Պատգամավորը վրդովված նետեց, թե խանգարում ենք։ Ինչի՞ն։ «Որովհետեւ մտածում եմ»։ Ի՞նչ եք մտածում։ «Աշխատանքի մասին»։ Բայց մենք հանդգնեցինք մի քանի րոպեով պատգամավորին կտրել մտածելու պատմական իրադարձությունից եւ հարց տվեցինք։


«Պարոն Ղալումյան, փաստորեն, Դուք ճիշտ էիք, մյուսները՝ սխալ, առաջինը Դուք էիք, չէ՞, որ հայտարարեցիք, թե «չի բացառվում», որ Տավուշից որոշ հողեր հանձնվեն Ադրբեջանին, ասել էիք, որ այդ գյուղերը չբնակեցված են, եւ «եթե խաղաղությանը պետք է հասնել այդ ճանապարհով, կարելի է»: Ադրբեջանից Հայաստանին ներկայացված 5 կետերից մեկը դրա մասին է, ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում էլ կար այդ մասին, այժմ ի՞նչ տրամադրություններ են Տավուշում, թույլ կտա՞ն տարածքները հանձնել։

«Անկլավների հարց դուք եք շրջանառության մեջ դնում, քան Միշելը կամ որեւիցե այլ ոք»։ Առաջինը Դուք եք դրել՝ չէիք բացառում։ «Ես ասել եմ՝ կա խնդիր, բայց չեմ կարծում, որ հիմա դրան անդրադառնալու կարիք կա»։ Իսկ ե՞րբ կարիքը կառաջանա։ «Երբ սահմանազատման աշխատանքները սկսվեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին