Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:02 09-06-2022

Դուք Ռուսաստանի ագե՞նտն եք, թե՞ Նիկոլի թշնամին

Երեկ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ու քանի որ «հայ ժողովուրդը» ձևակերպել է իր օրակարգը, իրենք այսօր՝ ժամը 9-ին, պետք է հավաքվեն Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի «մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի»։ Հիմա էլ երթով շարժվել են ՀՀ ԱԳՆ՝ «մեր ռազմավարական դաշնակցի ԱԳ նախարարի մոտ մեր ժողվորդի ձայնը լսելի դարձնելու»։

Ուշադրություն դարձրեք Իշխանի փաղաքաշական մտքերին՝ ուղղված Ռուսաստանին ու Լավրովին, ինքը չի ասում՝ գնանք Լավրովին ցույց տանք, որ դու այս «կապիտուլյանտի ու դավաճանի» թիվ մեկ պաշտպանն ես, հետևաբար՝ պակաս դավաճան ու թշնամի չես, որքան նա ու ասենք ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Իրենք այնպես են ներկայացնում, ասես Լավրովը կապ չունի այս ամենի հետ՝ ո՛չ Նիկոլի, ո՛չ նրա ստորագրած եռակողմ փաստաթղթի, ո՛չ ադրբեջանցիների սանձարձակ ու լկտի քաղաքականության, ո՛չ նույն ադրբեջանցիների՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու ու Ռուստաստանի կողմից դրա վրա աչք փակելու հետ։

Իշխան Սաղաթելյանի ու ընդդիմության մյուս լիդերների համար՝ Վանեցյան, Քոչարյան, Սարգսյան և այլն, Լավրովն ու Ռուսաստանը քննադատությունից դուրս են, նրանք անձեռնմխելի են, նրանք մեր ռազմավարական դաշնակիցն են, ու ոչինչ, որ այսօր հենց նրանք են նախ և առաջ Նիկոլին պահում իշխանության, ու նրանց հովանու ներքո է Նիկոլը ինչ ուզում, տալիս ու ստորագրում։ Իշխանն ու Իշխանենք կարող են գնալ Լիտվայի նախագահի դեմ ցույց անել, ԵՄ դեսպանի դեմ ցույց անել, մտնել-հարամել ԵՄ-ի կազմակերպած բոլոր միջոցառումները, ԵՄ դեսպանին հայհոյել ու վիրավորել, իսկ Լավրովի ու Վոլոդինի դեմ, օրինակ, ոչ մի բան։

Նրանց «դեմ» ակցիան սահամանփակվում է միայն «մեր ռազմավարական դաշնակցին» տեղեկացնելով, որ իրենց հովանավորյալ Նիկոլը Հայաստանի անունից բանակցելու մանդատ չունի։ Հետո, որ ասում են՝ դուք Ռուսաստանի ագենտ եք կամ ռուսական պրոպագանդայի սպասարկուն, նեղանում են։ Չի կարելի այդքան կույր լինել ու երկակի ստանդարտներով շարժվել։ Եթե միջազգային հանրությանը մեղադրում են Հայաստանում կատարվող բոլոր դժբախտությունների մեջ, որոնց թվում առաջինը Նիկոլին իշխանության բերելն ու նրան մինչ օրս իշխանության ղեկին պահելն է, ապա այդ միջազգային հանրություն ասվածը չի կարելի սահմանափակել միայն Եվրամիությամբ ու նրա «կուզիկ» դեսպանով։ Ռուսաստանն այսօր միջազգային հանրության մի ամբոջղ ծանրակշիռ մասն է կազմում ու ավելի շահագրգիռ ու առարկայական դերակատարում ունի Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող գործըթնացների հարցում, քան նույն ԵՄ-ն ու Ամերիկան։ Հետևաբար, վերջ տվեք այս կլոունադային, պարոնա՛յք «ռևանշիստներ»։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց