Ներքին 4 տարի առաջ - 15:45 08-06-2022

Տնտեսվարող սուբյեկտները պետք է ապահովեն քարտով անկանխիկ վճարման ընդունում. փոխնախարար

Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի փաթեթը։

Նախագիծն արդեն իսկ Կառավարության կողմից քննարկվել և հավանության էր արժանացել, սակայն օրենքում կան որոշակի բացեր, որոնք, ըստ Պապոյանի, պետք է լրացվեն։

«Այս օրենքի ընդունումը որևէ կերպ չի ազդելու նախագծի կայացման գործընթացին, այլ հակառակը, օգնելու է, որպեզի օրենքը լիարժեք, իր հիմնական դրույթներով մտնի ուժի մեջ»։

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ով նշեց, թե ինչի համար է արվում լրացումը. «2022 թվականի հուլիսի 1-ից հետո մի շարք գործարքներ պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։ Դա վերաբերվում է, օրինակ, գույքի օտարման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը։ Այս նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով և չկրեն ձևական բնույթ»։

Նախագծով առաջարկվում է, որ այն դեպքում, երբ չեն սահմանվել նշված օրենքի պահանջները, ապա գործարքը կլինի անվավեր, չկնքված և չի հանգեցնի այն իրավական հետևանքներին։ Ցանկացած շահագրգիռ անձ ցանկացած տասը տարվա ընթացքում կարող է դիմել դատարան, և եթե դատարանը գտնի, որ այդ գործարքն առոչինչ է, գործարքի կողմերից յուրաքանչյուրը կարող է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, կամ եթե դա անհնար է, ապա փոխանցել չստացված արժեքը դրամով։

Նախագծով հաստատվել է, որ տնտեսվարող սուբյեկտները, պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում։

Հիշեցնենք, որ արդեն իսկ Կառավարության կողմից ընդունվել էր անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև բժշկական հաստատություններում ևս հուլիսի 1-ից բժշկական ծառայություններից օգտվելու համար ամբողջովին անկանխիկ վճարային համակարգ կգործի, որի մասին Կառավարության նիստում ասել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում