Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:14 07-06-2022

Գլխավոր շտաբը կորցնում է իր դերն ու նշանակությունը. Տիրան Խաչատրյանը` Պապիկյանի հայտարարության մասին

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի երեկվա հայտարարության մասին ինչ կարծիք ունի: Հիշեցնենք, որ Պապիկյանը ասել էր, որ բանակում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որից հետո տեղի կունենա ԳՇ պետի նշանակում, ԳՇ պետը լինելու է նախարարի առաջին տեղակալը, Խաչատրյանին հարցրինք` սա բարեփոխո՞ւմ է՝ իր կարծիքով.

«Օրենսդրական այդ նախաձեռնության կամ այսպես ասած՝ կառուցվածքային փոփոխության հետ կապված դեռևս 2019 թ․ ենք մենք հանդես եկել։ Դրա հիմքում եղել է այն, որ գլխավոր շտաբում և որպես այդպիսին Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներում կային բազմաթիվ տարաձայնություններ, որոնք կապված էին այն հարցերի հետ, որ զորային կառույցում, զինվորականությանը, սպառազինությանը, տեխնիկային էր վերաբերում, և շատ դեպքերում քաղաքացիական անձանց սխալ ընմռման և ոչ ճիշտ մոտեցումների հետևանքով դժվարություններ, բարդություններ և խնդիրներ էին առաջանում, որոնք ոչ միայն որոշակի հարցերի վրա էին իրենց բացասական ազդեցությունը թողնում, այլև մարտունակության վրա։ Եվ որպեսզի այդ ջրբաժանը կամ պատնեշը հաղթահարվի, մենք առաջարկեցինք անցնել մաքուր զինվորական կառուցվածքային պաշտպանության նախարարություն։ Այսինքն՝ լինի զինվորական պաշտպանության նախարար և բնականաբար գլխավոր շտաբի պետ։ Հիմա, չուզենալով գնալ այդ առաջարկությանը, կիսատ շարունակություն են տվել, որը շատ ավելի վտանգավոր է։ Այսինքն՝ գլխավոր շտաբը, որպես կառուցվածքային ստորաբաժանում, որպես մարմին, իր դերն ու նշանակությունը կորցնում է։ Եթե կար մարմին, հիմա դա գոյություն չի ունենա։ Եվ մյուս հարցը՝ այս պարագայում գլխավոր շտաբի պետի դերը՝ որպես ամենաբարձր զինվորականի, ինչպես է գնահատվելու, ինքը դառնում է նախարարի առաջին տեղակալ, իսկ նախարարի առաջին տեղակալը ավտոմատ կերպով ամենաբարձր զինվորականը չի դառնում»,- պատասխանեց գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը:

Հարցին, թե փաստորեն վտանգ կա՞, որ փոխնախարարը կնշանակվի քաղաքացիական կամ ոչ զինվորական անցյալով մարդկանցից և կղեկավարի գլխավոր շտաբը, բացի այդ, սահմանադրությամբ բանակը պետք է լինի քաղաքացիական վերահսկողության ներքո, եթե գլխավոր շտաբի պետը դառնում է նախարարի տեղակալ, այդ դեպքում ինչպես է իրականացվելու քաղաքացիական վերահսկողությունը, Խաչատրյանը պատասխանեց․ «Քաղաքացիական վերահսկողությունը ոչ միայն կառուցվածքային ստորաբաժանումներում է իրականացվում, այլ համապատասխան պետական կառույցների և տարբեր կազմակերպությունների միջոցով կարող է իրականացվել։ Պարտադիր չէ, որ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու համար ղեկավարը քաղաքացիական անձ լինի։ Այդ դեպքում զինվորական ոստիկանությունը զինվորական է, թե քաղաքացիական՝ իհարկե, զինվորական»։

Մանրամասն` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը