Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 12:12 07-06-2022

Փոքրի՛կ իշխան, սովորեցրու մեզ 1․5 ամիս մայրաքաղաքը պարալիզացնելու և այդ պայքարով «ընտանիք պահելու» արվեստը

Մոտ երկու ամիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսած ընդդիմադիր ուժերը եւ գործիչները առնվազն հարգանքի են արժանի։ Անկախ նրանից՝ մենք ինչպես ենք նրանց վերաբերվում, եկեք ընդունենք, որ քչերին կհաջողվեր առանց օրակարգի, առանց ճանապարհային քարտեզի, առանց լիդերի մոտ երկու ամիս պարալիզացնել մայրաքաղաքը, մարդկանց հանել եւ քայլեցնել քաղաքով «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ, դավաճան» վանկարկելու համար, դե իսկ ընթացքում մանր ու միջին ծեծուջարդը, դեբոշները, քրեական գործերը եւ մեղադրանքներն էլ՝ որպես «բոնուս»։

Ընդ որում, երբ շարժումը նոր էր մեկնարկում եւ հականիկոլական ընտրազանգվածը, չհամակրելով այս ընդդիմությանը, հայտարարում էր,թե իբր ինչ են անում, ինչի են հասնելու եւ այլն, կարելի էր հակադարձել եւ ամեն կերպ փակել բերանը։ Բայց արդեն երկու ամսվա «անպտուղ» եւ «անկանոն» պայքարը մի քիչ չափազանց է։ Քաղաքի պարալիզացված վիճակը, Երեւանի կենտրոնում վրանների տեղադրումը շատերի նյարդերին է ազդում, պատկերացրեք՝ նույնիսկ հականիկոլական, հայրենասեր քաղաքացիների, ովքեր ամեն օր աշխատանքի, հիվանդանոց են շտապում, երեկոյան ցանկանում սրճել, զբոսնել կենտրոնում․․․

Հայրենիքը, իհարկե, առաջնահերթ է, բայց երբ սկսած պայքարի ապագան չի նշմարվում, քաղաքացին լեգիտիմ իրավունք ունի նյարդայնանալու իր կյանքը դժվարացնելու համար։ Ընդ որում, մեկ հարց եւս, որ հնչեցնելը համարձակություն է պահանջում, իսկ չհնչեցնելը հավասարազոր է հետաքրքրասիրությունից մեռնելուն։ Մոտ 2 ամիս օրուգիշեր ընդդիմության հավաքներին մասնակցողներ, դուք ձեր ընտանիքը ինչպե՞ս եք պահում, ձեր երեխաները ինչպե՞ս են ապրում, ինչպե՞ս եք կարողանում այս «թանկ» Հայաստանում հոգալ ամենօրյա կարիքները չաշխատելով եւ ձեզ կարեւորագույն գործին՝ քաղաքական պայքարին նվիրելով։ Եթե Հայաստանում այնքան լայնմիտ գործատուներ կան, որոնք հարգում են անձի քաղաքական պայքարը եւ վճարում են երկու ամիս այդ պայքարին նվիրելու համար, պետք է այդ հայրենասեր գործատուներին արժանին մատուցել։ Գուցե մարդիկ խնայողություններ ունեն, գուցե օրվա կեսը պայքարում են, կեսը՝ աշխատում, գուցե պայքարը իրենց աշխատանքն է՝ քաղաքական, հանրային գործիչներ են, կուսակցական աշխատակիցներ, գուցե առհասարակ գործազուրկ են․ չէ՞ որ Հայաստանում գործազրկության բարձր մակարդակ կա։

Իհարկե, կարելի է զոհաբերել աշխատանքը, գումարը, ընտանիքի անդամներին խնդրել «չոր հացով յոլա գնալ»՝ հանուն հայրենիքի փրկության, բայց սա կարելի է անել մեկ օր, մի քանի օր, մի շաբաթ, 10 օր, բայց ոչ 2 ամիս։ Հատկապես, երբ այդ 2 ամսվա պայքարը բովանդակում է քայլի մարաթոն եւ «Նիկոլ, դավաճան» վանկարկումներ։ Ահա թե ինչու են ընդդիմադիր գործիչները հարգանքի արժանի։ Այնպես որ, փոքրի՛կ իշխան, սովորեցրու մեզ առանց լիդերի, օրակարգի 1,5 ամիս մայրաքաղաքը պարալիզացնելու արվեստը եւ այդ պայքարով «ընտանիք պահելու» գաղտնիքը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ