Մամուլ 4 տարի առաջ - 08:43 07-06-2022

Սելիտրայի արժեքը թանկացրել են. գյուղացիները՝ խնդրի առջև. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի գնի շուրջ դժգոհություններն ավելանում են: Եթե մինչ այս «Ժողովուրդ» օրաթերթը սելիտրայի գնի փոփոխության հետ կապված դժգոհություններ ստանում էր Արմավիրի, Արարատի մարզերից, ապա հիմա նրանց են միացել Գեղարքունիքի բնակիչները: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Կարմիրգյուղ համայնքի բնակիչները, որոնց պատմելով՝ իրենք մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել են 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել են ավելացնել եւս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 12000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Արայիկ Հոդաբաշյանի հետ. «Մեկ պարկ ռուսական սելիտրայի դիմաց գյուղի բնակիչները վճարել են 12000 դրամ, բայց հետո չեղարկվել է, ու սելիտրան Ռուսաստանից չի եկել Հայաստան»: Գյուղապետի խոսքով՝ ռուսական սելիտրայի՝ հայկական սահմանով չանցնելու պատճառը Վերին Լարսի ճանապարհի փակ լինելն է եղել: «Քանի որ գումարները հավաքվել էր, կառավարությունը որոշեց սելիտրան փոխարինել իրանական արտադրության կարբանիտով: Սելիտրայի մեջ պարունակող ազդող նյութը 34 տոկոս է, իսկ կարբանիտի մեջ՝ 46 տոկոս, բնականաբար, գումարն էլ ավելացել է: Նորից վերաբաշխում արեցինք, մարդիկ յուրաքանչյուր պարկի դիմաց 2000 դրամ ավելացրին… Կարբանիտն էլ ստացել ենք, բաշխել մարդկանց, եւ չկա մարդ որ չի ստացել»,- տեղեկացրեց գյուղապետը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում