Ավելին 4 տարի առաջ - 19:29 06-06-2022

Մահացել է Bon Jovi խմբի հիմնադիր Ալեք Ջոն Սաչը

70 տարեկան հասակում մահացել է երաժիշտ Ալեք Ջոն Սաչը՝ նախկին բաս-կիթառահար, Bon Jovi խմբի հիմնադիրներից մեկը։
«Մեր սիրելի ընկեր Ալեք Ջոն Սաչի մահվան լուրը շատ ցավալի էր բոլորիս համար․․․ Որպես Բոն Ջովիի հիմնադիր՝ Ալեքը խմբի ստեղծման անբաժանելի մասն էր: Անկեղծ ասած, մենք նրա միջոցով ենք գտել միմյանց … Ալեքը միշտ եղել է վայրի և կյանքով լի… Մենք նրան շատ կկարոտենք»,- ասվում է խմբի հայտարարության մեջ:

Մահվան պատճառների մասին չի հաղորդվում։

Ալեք Ջոն Սաչը Բոն Ջովիի հետ է 1983 թվականից։ Նա իր ներդրումն է ունեցել խմբի առաջին հինգ ալբոմներում, այդ թվում՝ հայտնի Slippery When Wet (1986), New Jersey (1988) և Keep the Faith (1992) ալբոմներում։ Սաչը խմբից հեռացել է 1994 թվականին։ 2018 թվականին երաժիշտը վերամիավորվել է Բոն Ջովիի հետ Քլիվլենդում (ԱՄՆ) Ռոք-ն-ռոլի Փառքի սրահում խմբի ներառման արարողության ժամանակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան