Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:31 04-06-2022

Սևբերետավորները պատռեցին իմ որդու նկարով վերնաշապիկը և սկսեցին հարվածել գլխիս․ զոհվածի հայր

Շարունակվում են «Դիմադրության» շարժման բողոքի ու անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել «Դիմադրության» շարժման հանրահավաքը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել նաև 44 –օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը։

«Ես հազարավոր զոհված զինվորներից մեկի հայրն եմ։ Պատերազմը կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչև և հետո։ Ես այստեղ գտնվում եմ նրա համար, որպեսզի ներկայացնեմ, թե ինչ կատեգորիայի իշխանության հետ մենք գործ ունենք։ Երեկ, երբ ես ներկա էի երթին, գտնվում էի Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկի անկյունում և հանգիստ կանգնած էի, միանգամից պարզ դարձավ, որ ոստիկանական ուժերը փորձում են բախում հրահրել, և երբ ոստիկանները սաղավարտներով մոտեցան մայթին, ես, դիմելով նրանց, ասացի՝ այս տղան հազարավոր թուրքերի է սպանել, ու այդ ժամանակ մի սև բերետավոր նրանց ետից վազեց իմ վրա և թևիցս քաշելով՝ տարավ իրենց ոհմակի մեջ, որտեղ սևբերետավորներն էին, ու սկսեցին պատռել իմ որդու նկարով վերնաշապիկը և վայրկյանում 10 հարված էի ստանում գլխիս։ Ասում եմ՝ ի՞նչ եք անում, ես հերոսի պապ եմ, ասում են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք։ Սա ապշեցուցիչ է, ես չեմ հասկանում՝ դա կատարվում է մեր երկրում, այն երկրում, որտեղ իմ զավակը ու իր պես հազարավոր տղաներ զոհել են իրենց կյանքը, որ մենք ա՞յս բախտին արժանանաք»,- ասաց Զավեն Մկրտչյանը։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում