Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:37 04-06-2022

Փաշինյանի հետ թող բանակցեն Ալիևը և Էրդողանը, մենք նման պլաններ չունենք․ Մամիջանյան


Շարունակվում են «Դիմադրություն» շարժման բողոքի ու անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղի էր ունենում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում պատասխանելով հնչեցրած հարցերից մեկին, թե իրենք ինչպես են տեսնում այս իրավիճակի հանգուցալուծումը, ագրեսիան ավելանում է, արդեն բախումներ ենք տեսնում, ընդդիմության տեսակտետը ո՞րն է, ինչպե՞ս է լինելու հանգուցալուծումը, և իրենք պատրա՞ստ են իշխանության հետ գնալ երկխոսության, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասաց․

«Դրա մասին հայտարարվել է անցած տարվա աշնանը խորհրդարանում։ Իհարկե, կա բանակցությունների հնարավորություն Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր հրաժարականի տեքստի նյուանսների մասին․ միակ եզրույթը, որի մասին կարելի է Փաշինյանի հետ բանակցել։ Փաշինյանի հետ թող բանակցեն Ալիևը և Էրդողանը, մենք նման պլաններ չունենք։

Ինչ վերաբերում է հանգուցալուծմանը, այսպես երկար շարունակվել չի կարող, որովհետև ոստիկանները հրաժարվում են կատարել հրամանները, ընդ որում՝ զանգվածաբար։

Ես հավատում եմ, որ Հայաստանում ոստիկանապետություն հաստատել հնարավոր չի լինի, և միշտ ուժը ծնում է հակաազդեցություն։ Ինչքան մեզ փորձեն ջարդել, այդքան մենք շատանալու ենք»։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից