Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:29 04-06-2022

Նորից խոշորացնում են խոշորացվածը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Համայնքների խոշորացումն ու ՏԻՄ ընտրությունները դեռ չմարսած՝ իշխանությունները գնում են նոր խոշորացումների։ Խորհրդարանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ին լսումներ են հրավիրվել վարչատարածքային նոր բաժանման վերաբերյալ։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնք միավորել եւ դարձնել 5 միավորված համայնք: Ընտրություններն անցկացվելու են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, մասնավորապես՝ Թալին համայնքում, Սիսիանում, Տաշիր համայնքում, Ալավերդիում, Ճամբարակում։ «Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 5 համայնք:


2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021 թվականին իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ: Ներկայացվող 5 ծրագրերը չեն իրականացվել 2021 թվականին, քանի որ այնտեղ ներառված համայնքների ՏԻՄ-երի մեծամասնության լիազորությունների ժամկետն ավարտվելու է 2022 թվականի նոյեմբերին, իսկ կառավարության մոտեցումն այն էր, որ միավորված համայնքների ՏԻՄ-երի լիազորությունների 5-ամյա ցիկլը նպատակահարմար չէ ընդհատել»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին