Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:28 03-06-2022

Մեր գալուց առաջ փախել է Կառավարության շենքից․ Իշխան Սաղաթելյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին ընդդիմությունը փակել է Կառավարության շենքի բոլոր մուտքերը, և ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։

Ակցիայի ընթացքում Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով հնչեցրած հարցին, թե մեծ թվով մտավորականներ, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել «Դիմադրության» շարժմանը և հանրությանը ներկայացրած պահանջներին, ինչպես է պատկերացնում պայքարի ելքը, ասաց․

«Պայքարի ելքը այն է, որ պետք է հեռանան իրենք։ Այսօր իրենք փաստել են, որ ժողովրդի հետ որևէ կապ և առնչություն չունեն։

Այս պահին Կառավարության շենքը գտնվում է շրջափակման մեջ, մենք մեր պահանջները հստակ հնչեցրել ենք, և ինքը մեր գալուց առաջ փախել է շենքից։ Դա ակնհայտ է, վիդոները կան՝ որ ժամին է փախել, բայց դա իրավիճակի հանգուցալուծում չէ, որովհետև հենց հիմա Կառավարության շենքում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնք գտնվում են շրջափակման մեջ, և պահանջում ենք կա՛մ խորհրդարանի նիստ, կա՛մ գա, այս հարցերի պատասխան տա։
Ինքը սրանով փաստում է, որ իշխանություն չունի, Կառավարության շենքից փախչում է, Աժ-ից փախչում են, որ ասում էինք՝ իրենք ունեն պաշտոն և ոչ իշխանություն, այ սրա համար էինք ասում։ Բայց պետք է այսպես քայլ առ քայլ հասնենք իրենց հեռացմանը»։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից