Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:26 03-06-2022

Նույնիսկ նրանք բանավոր չեն կարողանում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Էլինար Վարդանյանը՝ իշխանությանը

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հանրահավաքի ընթացքում ասաց, թե ինչով էր պայմանավորված ընդդիմության կողմից նախաձեռնած արտահերթ նիստում իշխանականների բացակայությունը․

«Այսօրվա՝ իշխանության բացակայությունը ԱԺ արտահերթ նիստից հենց այդ ջրբաժանն էր։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները այսօր որպես օրակարգ ներկայացրել էին այն կարմիր գծերը, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգությունը։ Փատաթուղթ էինք ներկայացրել, որտեղ խոսովում էր, որ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի քննարկմանը չգալով՝ ըստ էության նրանք հայտնեցին իրենց վերաբերունքը այդ փաստաթղթի վերաբերյալ։ Այնտեղ չէր խոսվում հրաժարականի մասին, չէր խոսվում Փաշինյանի հեռանալու մասին, այլ խոսվում էր մի կարևոր փաստաթղթր մասին, որը պետք է կողմնորոշիչ լիներ բոլորի համար։ Ամենայն հավանականությամբ նրանք վախեցան, որովհետև ինչպես տեսնում եք, նույնիսկ նրանք բանավոր չեն կարողանում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հետևաբար ներկա գտնվելով՝ նրանք վախեցան, որ կլեգիտիմացնեն այն փաստաթուղթը, որը վերաբերում էր Արցախի ինքնորոշման իրավունքին»։

Մանրամասն՝ տեսանյութում։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան