Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:57 02-06-2022

Մենք սպային ասում ենք՝ այս բնակարանդ կարող ես վարձով տալ, Վանաձորում բնակարան վարձել քեզ համար

Կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որով առաջարկում է ռազմական հաստատություններ ավարտած սպաներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տալ, իսկ 20 տարի անց, երբ զորացրվեն, կստանան այդ բնակարանների սեփականության վկայականները։ Պաշտպանության նախարարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել կառավարության քննարկմանը, որը պետք է տարվի խորհրդարան՝ հաստատման։

Ըստ նախագծի՝ «նախատեսվում է ռազմական ուսումնական հաստատություն ավարտած և ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք։ Գործընթացը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմական ուումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառություն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացումը, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչ պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրումը։ Բացի այդ՝ նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով հատկացված բնակարանը տրամադրվելու է նրա ընտանիքին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց՝ եթե սպան բնակարանը ստանում է Երևանում, իսկ ինքը ծառայում է Վանաձորում, ապա կարող է Երևանում ստացած բնակարանը վարձով տալ, բայց վաճառել չի կարող․ «Մենք այս նախագծով ասում ենք, որ ռազմական ուսումնական հաստատություն ընդունված և ավարտած սպային ավարտելու պահին հատկացնում ենք պետական բնակարան, այսինքն՝ իրենից ոչինչ չի պահանջվում այդ բնակարանը ստանալու համար՝ բացի պատշաճ ուսումնառությունը և ռազմական ուսումնական հաստատությունն ավարտելը։ Ինքը բնականաբար այդ պահին ստանում է և կարող է այդ բնակարանը օգտագործել, ինչպես ուզենք, կարող է բնակվել, կարող է վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում։ Մենք իրեն բնակարան ենք տալիս, օրինակ, Երևանում, ինքը ծառայություն է անցնում, ենթադրենք, Վանաձորում։ Մենք սպային ասում ենք՝ դու էս բնակարանդ կարող ես վարձով տալ, Վանաձորում բնակարան վարձել քեզ համար և տարբերությունով այլ սոցիալական ծառայություններ հոգալ։ 20 տարի պայմանագրային ծառայությունն ավարտելու պահից սպան ստանում է նաև սեփականության իրավունք։ Աստված չանի այլ դեպքերում, երբ ծառայության հետ կապված հաշմանդամություն կստանա, այսինքն՝ կզորացրվի ծառայությունից, կամ, Աստված չանի, այդ պարագայում բնակարանը ընտանիքը կստանա որպես լիարժեք սեփականություն․․․»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում