Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:21 02-06-2022

Բնակիչները վախենում են, որ նորերը «նախկինների նման» իրենց սեփականությունից կզրկեն ու «Հյուսիսային պողոտա» կկառուցեն

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Հաղթանակ» թաղամասի բնակիչները, որոնց խոսքով՝ իրենք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքներ, սակայն չեն կարողանում տնօրինել իրենց սեփականությունը․ «Խնդիրը վերաբերում է «Հաղթանակ» թաղամասի հողատարածքներին, մարդիկ ժամանակին՝ 90-ական թվականներին, իրենց իրավունքով փաստաթուղթ են ստացել, որում ամրագրված է որպես իրենց սեփականություն, սակայն այսօր տնօրինման խնդիր ունեն և չեն կարողանում իրենց սեփականություն տնօրինել։ Ըստ օրենքի՝ ինչ իրավունքներ ունեն սեփականատերերը, այդ իրավունքներով չեն կարողանում տնօրինել։ Խնդիրը բարձրացվել է և՛ կադաստրի կոմիտեում, և ՛ քաղաքապետարանում, բայց որքան հասկանում ենք, հանցավոր անգործության հետևանքով գործին ընթացք չի տրվել, և այսօր քաղաքացին խնդրի առաջ է կանգնած․ սեփական հողը տնօրինելու իրավունքից զրկված է։ Կառավարությանը մենք ներկայացրինք խնդիրը, մեզ ասացին, որ մեր նշած խնդիրը իրավական լուծում ունի, բայց ասացին՝ գրավոր ներկայացրեք, փորձենք լուծում տալ» ,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հաղթանակ» թաղամասի բնակիչներից մեկը։

Նա նաև հավելեց․ «Մենք խնդիրն իրենց ասացինք, բայց թե ինչ պատճառով է այդպես եղել, իրենք պատասխանը դեռ չունեն, քանի որ խնդրին քաջատեղյակ չեն, սակայն կառավարությանը ժամանակին տեղեկացվել է այս խնդրի մասին, մեզ խոստացվել է, որ ընթացք կտրվի, բայց, ինչպես հասկանում ենք, քաղաքային իշխանությունները խնդրին լուծում չեն տալիս»։

Բնակչի խոսքով՝ կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ իրենցից գույքահարկ չեն վերցնում, դա նշանակում է, որ իրենք զրկված են իրենց սեփականությունից․ «Այս խնդիրը 20-30 տարի եղել է, այժմ այն թափ է ստացել, այսինքն՝ մարդն այսօր ուզում է գնալ, իր հողի համար գույքահարկ վճարել, հիմք չկա գույքահարկ գանձելու, հողի հարկը չեն գանձում մեզնից։ Մարդ մտածում է՝ նախկինների ժամանակ ո՞նց էր, մարդկանց իրենց բնակարաններից հանում էին, ասում էին՝ Հյուսիսային պողոտա ենք կառուցում, էսօր էլ մարդիկ մտածում են, որ եթե իրենցից գույքահարկ չեն վերցնում, ուրեմն իրենք զրկված են սեփականության իրավունքից, այսինքն՝ մի գեղեցիկ օր կարող է ասեն՝ դուք այդ հողը չեք տնօրինում։ Բացի այդ՝ հայտարարում են, որ Երևանում գյուղատնտեսական նշանակության հող գոյություն չունի օրենքով, բայց այսօր նախկին 2850 դրամը, որը 1 քմ-ի համար գանձվում էր, դարձել է 10500 դրամ փոխարենը, որ պիտի վերանար այդ ապօրինի գանձումը։ Դրա համար էլ մարդիկ վրդովված եկել են, որ իրենց խնդիրը կառավարությունում լսվի և շուտափույտ լուծում ստանա»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին