Ներքին 4 տարի առաջ - 10:13 02-06-2022

Հայաստանը միացել է կաթի համաշխարհային օրվա արշավին

2001 թվականից ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) անդամ երկրների կողմից ամբողջ աշխարհում հունիսի 1-ը նշվում է որպես Կաթի hամաշխարհային oր` հանրության ուշադրությունը սևեռելով ամբողջ աշխարհում կաթի՝ որպես գլոբալ կարևորություն ունեցող մթերքի նշանակության վրա։

Օրվա նպատակն է նպաստել հանրության շրջանում կաթի և կաթնամթերքի լայն օգտագործմանը, բարձրացնել բնական կաթի արտադրության և այլ ասպեկտների՝ ծագման, սննդային արժեքի, տնտեսական նշանակության մասին իրազեկվածության մակարդակը։ ՄԱԿ-ի որոշմամբ 2022 թվականին Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են Վայելի՛ր կաթնամթերքը-Enjoy Dairy խորագրի ներքո։

Հունիսի 1-ին «Երեմյան Փրոջեքթսի» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում տեղի ունեցավ Կաթի համաշխարհային օրվան նվիրված ասուլիս-քննարկում։ Օրվա խորհրդին համահունչ՝ ասուլիսը մեկնարկեց մեկ բաժակ կաթով։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը շնորհավորեց Կաթի համաշխարհային օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց այսպիսի նախաձեռնությունների համար.
«Գյուղատնտեսության այս ճյուղը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, և մենք տարբեր ծրագրերով ու գործիքներով աջակցում ենք, փորձում ենք նպաստել ինչպես արտադրության զարգացմանը, այնպես էլ նոր ներդրումների ներգրավմանը։ Որակյալ կաթի արտադրությունն ինքնին բարդ գործընթաց է և ողջունելի է, որ կան կազմակերպություններ, որոնք որդեգրել են բարձրորակ կաթի արտադրության սկզբունքները, աշխատում են ամբողջական փակ շղթայով և սպառողին ներկայացնում են բարձրակարգ արտադրանք»։

Կաթի արտադրությունն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պարենային շուկայի կարևորագույն բաղադրիչներից և գյուղատնտեսության հիմնական ճյուղերից է։ Ուստի Հայաստանի համար ևս արդիական են կաթի արտադրության որակապես նոր մշակույթի ձևավորման, պարենային անվտանգության և բնական, մաքուր մթերքների ապահովման հիմնախնդիրների բարձրաձայնումն ու դրանց ուղղված լուծումների նախանշումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում